ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային ժողովի բոլոր ուժերը ներկայացնող մի խումբ խորհրդարանականներ այսօր մեկնել են Լեռնային Ղարաբաղ և գտնվել առաջավոր գծում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը, առաջավոր գծում մարտական բարձր ոգի էր տիրում: ՙՀայ զինվորները պատրաստ են հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության՚,- հավաստիացրել է Սահակյանը: