ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 9-ին Սոչիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր: Առանձին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: ՙՄենք երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր ունենք: Մեր հարաբերությունները հարաճուն զարգացում են ապրում:Զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը, որոշ այլ ուղղություններով նույնպես ակտիվորեն համագործակցում ենք՚,- նշել է Վլադիմիր Պուտինը`ընդգծելով, որ երկկողմ շփումներում մշտապես ամրապնդվում է վստահության տարրը:
Ալիևն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում շատ դրական դինամիկա է նկատվում: ՙՄենք գնահատում ենք դա և դիտարկում Ռուսաստանը`որպես միջազգային ասպարեզում մեր հիմնական գործընկերներից մեկը: Մեր համագործակցությունը շատ ոլորներ է ներառում`թե’քաղաքական փոխգործակցությունը, թե տնտեսական ոլորտում համագործակցությունը: Ապրանքաշրջանառությունն աճում է, արդեն զգալի ծավալի փոխադարձ ներդրումներ են կատարվում՚,- ընդգծել է Իլհամ Ալիևը: Նա ավելացրել է, որ ադրբեջանական կողմը վճռորոշ է տրամադրված համագործակցության ներուժն ավելացնելու հարցում: ՙԻվ, իհարկե, տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը հարցերն են, որոնք մշտապես մեր օրակարգում են գտնվում: Իհարկե, մենք կքննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որն արդեն չափազանց երկար է ձգվել և լուծում է պահանջում՚,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Այսօր նախատեսված է նաև Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օգոստոսի 10-ին նախատեսվում է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: