ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղում Ադրբեջանի կողմից մեքենա է գնդակոծվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, օգոստոսի 8-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Ներքին Կարմրաղբյուր գյուղի մերձակա ճանապարհով ընթացող ավտոմեքենայի ուղղությամբ: Վարորդին հաջողվել է փրկվել, սակայն ավտոմեքենան ամբողջովին այրվել է: