Գործարար Լևոն
Հայրապետյանի կալանքի հարցը քննարկվել է Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի
նախագահների հանդիպմանը:
Ինչպես «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում հաղորդել է նախագահ
Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը խոստացել է ուսումնասիրել այդ գործը: «Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին: Նա խոստացավ ուսումնասիրել գործը և, հատկապես, ուշադրությունը սևեռել նրա առողջական խնդիրներին», - հավաստիացրել
է Հայաստանի նախագահը:
Հայրապետյանը
ձերբակալվել էր հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, իսկ հուլիսի 17-ին
Մոսկվայի Բասմանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր 2 ամիս կալանքը: Հայ գործարարը
մեղադրվում է փողերի մսխման և հանցավոր եկամուտների օրինականացման համար: