Ռուսական ՙՈւրալվագոնզավոդ՚ կորպորացիան մոտակա օրերին Բաքու կուղարկի Ադրբեջանի պատվիրած ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են ձեռնարկությունում: Դրանց թվում են`ՙСолнцепёк՚ ТОС-1А ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակը, որում ընդգրկված է 6 մեքենա:
Բացի այդ, Ադրբեջան կուղարկվեն ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և ИМР-3М ինժեներային մեքենաների առաջին խմբաքանակը (3 միավոր)։«Солнцепёкե ТОС-1А ծանր հրետանային համակարգի կրակոցի հեռվությունը կազմում է 6.000 մետր։ Մեկ հրթիռի հարվածի տարածքը՝ կախված իր տեսակից, կազմում է 25-40.000 քմ /2.5-4 հա/:
Հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի առնչությամբ: