Սոչում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման
Սաղաթելյանի թվիթերյան գրառումից։ Հանդիպման մանրամասների մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Մինչ այդ ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր: Առանձին քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Օգոստոսի 10-ին նախատեսվում է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: