Arminfo.info



Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Կարդալ ավելին





Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն առաջին անգամ չէ աղավաղում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքները
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 11:03

 Ադրբեջանն առաջին անգամ չէ աղավաղում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքները, հուլիսի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով Բաքվի այն հայտարարությունը, թե Վիեննայում միջնորդների հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի բանակցությունները միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հեռանա ՙօկուպացված տարածքներից՚:

ՀՀ արտգործնախարարի խոսքով, նման հարցադրում թե’ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, թե’ համանախագահների ներկայությամբ, չի եղել: Ըստ որում, նա ավելացրել է, որ Ադրբեջանն այս անգամ ևս կիրառել է իր սովորական մարտավորությունը և աղավաղել հանդիպման էությունը: ՙՎիեննայում հանդիպմանը շարունակվել է խոսակցությունը, թե ինչպես առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվել է առաջիկա ամիսներին հանդիպումների ժամանակացույցը, այդ թվում`մինչև ընթացիկ տարվա վերջը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Ներկայումս կա նման հանդիպման անհրաժեշտության ըմբռնում՚,- ասել է նա: 

>>>
Հանրապետական. Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ սահմանի բացմանը
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 11:02

 Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է նպաստել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, հուլիսի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: 

Նրա խոսքով, Ասոցացման համաձայնագրի սկզբունքներից մեկը փակ սահմանների անընդունելիությունն է: ՙՀայաստանը միշտ ձգտում է կառուցողական երկխոսության: Ես պատրանքներ չեմ տածում, չեմ կարծում, թե սահմանը վաղը կբացվի, սակայն եվրաինտեգրման ուղղությամբ աշխատանքը վաղ թե ուշ դրական արդյունքներ կտա՚,-ասել է խորհրդարանականը: 

Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի կունենա նոյեմբերին Վիլնյուսում: 

>>>
Ֆրանսիայի դեսպան. ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների միջև մրցակցություն չկա. նրանք աշխատում են` որպես մեկ թիմ
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 08:41

Ֆրանսիան մտադիր է Ստրասբուրգում, ինչպես նաև Փարիզում հանդիպում կազմակերպել հայերի ու ադրբեջանցիների միջև, հայտարարել է է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ԱՊԱ-ին հարցազրույցում:

ՙԵկել է հաշտվելու ժամանակը: Այդ մոտեցման կողմնակից է նաև ԵՄ-ն, որը նույնպես առաջարկում է շփումներ հաստատել մարդկանց միջև: Դա շատ կարևոր է: Դուք չեք կարող հաշտեցնել երկու ժողովուրդներ, եթե կառավարություններն ասում են, թե նրանք թշնամիներ են: Կարծում եմ, որ դա հասկանում են նաև հակամարտող կողմերը, և հուսով ենք, որ դա գործով կցուցադրվի՚,-նշել է դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզում հաճախակի հանդիպումները նշանակում են, որ  Ֆրանսիան պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` դեսպանը հայտարարել է, որ երեք համանախագահների միջև մրցակցություն չկա. նրանք աշխատում են` որպես մեկ թիմ. ՙՓարիզը պարզապես երբեմն շատ հարմար վայր է հանդիպումներ կազմակերպելու համար, քանի որ գտնվում է ԱՄՆ և Կովկասի միջև: Սակայն նման հանդիպումներ անցկացվել են նաև Կրակովում: Այնպես որ` Փարիզը շատ ուրախ է օգտակար լինել, սակայն դա առանձնանալու համար չէ՚:

Դեսպանի խոսքով, շատ դիտորդներ այս տարի,Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների պատճառով, բանակցություններում բեկում չեն ակնկալում. ՙՍակայն դա չի նշանակում, թե տարին կորած է: Կարծում եմ, որ այս տարին կօգտագործվի նոր գաղափարներ նախապատրաստելու և կողմերի հետ դրանք քննարկելու համար: Եվ դա ինքնին նույնպես առաջընթաց քայլ է՚:

>>>
Վաչե Գաբրիելյանը նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 08:37

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Վաչե Գաբրիելյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Վաչե Գաբրիելյանը ծնվել է 1968թ., նոյեմբերի 24-ին Երևանում:  Կրթություն` 1985-1990թթ.գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, 1992-1998թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում: 1998թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: 

Աշխատանքային գործունեություն`1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական: 1999-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:  2008-2010թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:  2010թ դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:2013 թ. մայիսի 8-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար: 

>>>
Պռոշյանի գյուղապետի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 08:03

Պռոշյանի գյուղապետի` հուլիսի 14-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Արթուր Մուրադյանը: 
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ընտրողի քվե, ՀՅ Դաշնակցության անդամ Վովա Սահակյանը` 1241 քվե, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 3 հազար 991 ընտրողներից 2 հազար 798-ը: Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնը թափուր էր մնացել համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո:

>>>
Հայտարարություն. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկում են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 07:55

 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջին հանդիպման արդյունքների համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՀամանախագահները և արտգործնախարարները շարունակել են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումները՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով կողմերի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու և մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցի վրա: Հուլիսի 12-ին Վիեննայում կայացած համատեղ հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են վերոհիշյալ նպատակներն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունը և քննարկել առաջիկա ամիսներին նախատեսված բանակցությունների հետագա ընթացքը՚,- ասվում է հայտարարության մեջ: 
Հայտարարության համաձայն, համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը հունիսին և հուլիսին կազմակերպել են մի շարք հանդիպումներ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը խթանելու նպատակով: 

>>>
Սրջան Գոլուբովիչի ՙՊարունակներ՚ ֆիլմը ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2013 07:54

Սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի ՙՊարունակներ՚ ֆիլմը ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել:

Երկրորդ մրցանակ` ՙԱրծաթե ծիրան՚, բաժին է ընկել ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ՚ ֆիլմին (Իրան, 2013), իսկ Ժյուրիի հատուկ մրցանակը`ՙՄեջտեղում ինչ-որ տեղ՚ ֆիլմին (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա):  ՙՎավերագրական ֆիլմ՚ կատեգորիայում գլխավոր մրցանակին է արժանացելռեժիսոր Սվյատոսլավ Ստոյանովի  ՙՍև ծովի վերջին ծովահենները՚ (Բուլղարիա), իսկ հատուկ մրցանակ է ստացել ռեժիսոր Մահդի Ֆլեյֆելի ՙԱշխարհ, որ մերը չէ՚ ֆիլմը: ՙՀայկական համայնապատկեր՚ ծրագրում գլխավոր մրցանակի է արժանացել ռեժիսոր Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմը (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)երկրորդ մրցանակն ստացել է ռեժիսոր Լուսին Դինքի ՙՍարոյանլենդ՚ ֆիլմը (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013):

ՙԿՈՐԻԶ՚ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում գլխավոր մրցանակն ստացել է ռեժիսոր Լեոն Պրուդովսկիի ՙԲարի գալուստ և ցավակցում ենք՚ ֆիլմ (Իսրայել, 2012), իսկ ժյուրիի հատուկ մրցանակների են արժանացել`ՙՄայրը՚, ռեժ.` Լուկաշ Օստալսկի, (Լեհաստան, 2013թ.,)ՙԴագաղագործի ճոճանակը՚, ռեժ.` Էլմար Իմանով (Գերմանիա, 2012թ.): Ժյուրիի խրախուսական մրցանակի արժանացել ՙՔարատրոպ սլացող ռնգեղջյուրը՚, ռեժ.` Էրիկ Շմիթ (Գերմանիա, 2013թ.): 

Էկումենիկ ժյուրիի մրցանակի է արժանացել ՙԺպտացեք՚ ֆիլմը, ռեժ.` Ռուսուդան Չկոնիա, (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.), խրախուսական մրցանակի` ՙԱրևելաբաղձություն՚ ֆիլմը, ռեժ.` Դարյա Օնիշչենկո (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012): Հայաստանում բրիտանական խորհրդի մրցանակի է արժանացել ՙԱնթեղ՚ ֆիլմը, ռեժ.` Թամարա Ստեփանյան, (Հայաստան/Լիբանա/Քաթար, 2012), Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի`ՙԸնդհատված մանկություն՚ ֆիլմը, ռեժ.` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան, 2013թ.): 

ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնը Երևանում ընթացել է հուլիսի 7-14-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՙՎիվաՍել-ՄՏՍ՚ ընկերությունը՚: 

>>>
Հունգարացի քաղաքագետ. Ռուսաստանը, սպառազինություն մատակարարելով Ադրբեջանին և բարձրացնելով գազի գինը Հայաստանի համար, հետամուտ է եղել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շահերի
 Կիրակի, 14 Հուլիսի 2013 07:35

Այն կարծիքը, թե Ռուսաստանն իբր ռազմական տեխնիկա է մատակարարում Ադրբեջանին և էապես բարձրացնում է գազի գինը Հայաստանի համար` Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման շուրջ պայմանագրի ստորագրմանը խոչընդոտելու համար, իրականությունը չի արտացոլում: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում  այդպիսի կարծիք է հայտնել հունգարացի գիտնական, քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Քեմենին:

Սակայն, նրա ասելով, ռազմական տեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին և գազի գնի բարձրացումը Հայաստանի համար տնտեսական շահի հարցեր են: ՙՌուսները հիանալի հասկանում են, որ չի կարելի զինված դիմակայություն թույլ տալ Հարավային Կովկասում: Գոյություն ունի նաև ՙՀայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին՚ 1997 թվականի համաձայնագիրը, որում կողմերը պարտավորվում են համատեղ իրենց համար ընդունելի միջոցներ ձեռնարկել` իրենց դեմ ուղղված սպառնալիքները կանխարգելելու համար՚, - նշել է փորձագետը, ընդսմին ավելացնելով, որ սպառազինության նոր խմբաքանակի ներթափանցումը հակամարտության տարածաշրջան մեծացնում է լարվածությունը:

Սակայն, այդուհանդերձ, Քեմենիի ասելով, ԵՄ հետ Հայաստանի պայմանագրի ճակատագիրն այդ հանգամանքներից չի կախված: ՙԱռավել ևս, որ ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ շրջանակում նույնպիսի պայմանագրեր է նախապատրաստում թե Ադրբեջանի, թե Ուկրաինայի, թե Վրաստանի, թե Մոլդովայի հետ: Հայերն իրենք պետք է որոշեն իրենց փոխհարաբերությունները նոր գլոբալ-ինտեգրման համաշխարհային և աշխարհաքաղաքական կարգում՚, - ամփոփել է փորձագետը:

Նշենք, որ Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման շուրջ պայմանագրի նախաստորագրումն սպասվում է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում: 

>>>
ԲՀԿ պատգամավոր. Հայաստանի վարչապետի մասնակցությամբ սկանդալները ներիշխանական գզվռտոցի արդյունք չեն
 Շաբաթ, 13 Հուլիսի 2013 14:48

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ սկանդալները ներիշխանական գզվռտոցի արդյունք չեն: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:

Նրա ասելով, վերջնական հետևությունների համար անհրաժեշտ է սպասել վարչապետի մասնակցությամբ օֆշորային սկանդալին առնչվող գործի հետաքննության  ավարտին, ինչպես նաև` ՀՅԴ և Տիգրան Սարգսյանի միջև ՙպատերազմի՚ հանգուցալուծմանը: ՙԲՀԿ նախընտրում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն` եթե դա չի վնասում պետությանն ու հասարակությանը: Չեմ կարծում, թե մյուս կուսակցություններն այլ դիրքորոշում ունեն կամ ցանկանում են ներքաղաքական պառակտում՚, - հայտարարել է նա:

Նշենք, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում տարածված լուրերի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի և խոսնակ Հովիկ Աբրահամյանի միջև իսկական պատերազմ է սանձազերձվել, որն արժե դիտարկել 2018 թվականի նախագահական ընտրությունների պրիզմայով: Հենց մինչև առաջիկա համահանրապետական ընտրությունները միմյանց թուլացնելու ձգտումից դրդված վարչապետն ու խոսնակը վարկաբեկող նյութերի պատերազմ են սանձազերծել, ինչի հետևանքով  ԶԼՄ-ներում հայտնվել է փակ տեղեկատվություն Տիգրան Սարգսյանի օֆշորային ընկերության, կառավարության կողմից Չինաստանում ՙՇանհայ-2012՚ ցուցահանդեսի կազմակերպման համար տրամադրված 2 մլն դոլարի ոչ նպատակային օգտագործման մասին, որտեղ Հայաստանի դեսպանը վաչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: Օրերս ՀՅԴ պառակտելու ձգտման համար Սարգսյանին ուղղված մեղադրանքով հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Կառավարությունը նույնպես հետ չի մնացել, և Ֆինանսների նախարարության տեսչությունը ՙհանկարծահաս՚ որոշել է ստուգումներ անցկացնել Արարատի մարզում և պարզել, որ արտոնյալ գներով մոտ 48 հազար լիտր դիզելային վառելիք է բաժին հասել նաև Աբրահամյանի ընտանիքին, որը բնավ անապահով չի կարելի համարել:
Երկու բարձրաստիճան հանրապետականների միջև գզվռտոցը, որի արդյունքում ԶԼՄ-ներ է նետվում իշխանություններին վարկաբեկող տեղեկատվություն, դուր չի եկել նախագահ Սերժ Սարգսյանին, ով նախ ՙհանդիմանել է՚ Հովիկ Աբրահամյանին ՎՊ հաշվետվությունից հետո կառավարության հասցեին քննադատության համար, իսկ հետո` նաև վարչապետ Տիգրան Աարգսյանին` ՙյուրայինների՚ մոտ տեսուչներ ուղարկելու համար:

>>>
ՙՈսկե ծիրանի՚ ծիրանագույն ինտրիգը
 Շաբաթ, 13 Հուլիսի 2013 14:46

 ՙՈսկե  ծիրան՚ 10-րդ միջազգային փառատոնն ավարտում է աշխատանքը: Հաղթողների անունները դեռ չեն նշվել, և առայժմ հանդիսատեսները գուշակում են, թե ում բաժին կընկնի գլխավոր մրցանակը, ռեժիսորները լրագրողների կետ կիսում են իրենց մտքերն ու գաղտնիքները:

Այսպես, Մարգարեթե ֆոն Թրոտան նշել է, որ ավելի շուտ վանք կգնա, քան կդառնա կինոքննադատ: Ռեժիսորին կարելի է հասկանալ. նրա ՙՀաննա Արենդտ՚ ֆիլմի շուրջ ծավալվել է, ինչպես ինքը` ֆոն Թրոտան է ասում, դարի ամենաբուռն քննադատությունը, որը նրան ստիպել է նյարդայնանալ: Մարգարեթե ֆոն Թրոտայի գործընկեր Յոս Սթելինգը կիսել է իր ապրումներն այն առնչությամբ, որ ռուսները  մոտ չեն թողնում իրենց գրական հերոսներին: Ռեժիսորի տարակուսանքն է հարուցել նաև բանավեճն այն հարցի շուրջ, թե արդյոք ինքը կարող է հասկանալ ռուսական ոգին: Բավականաչափ հակասական կարծիքներ լսելով իր նոր ՙԱղջիկն ու մահը՚ ֆիլմի թողարկումից հետո, որի նկարահանմանը մասնակցել են Սերգեյ Մակովեցկին և Ռենատա Լիտվինովան, Սթելինգը որոշել է զինվել հումորով և ապրումներ չունենալ այդ առնչությամբ:

Իր ստեղծագործական գաղտնիքները որոշել է բացահայտել նաև սլովակ ռեժիսիոր Միրա Ֆորնեյը: Նրա խոստովանությամբ, ինքը սիրում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, քանի որ իր համար շատ ավելի կարևոր են դեմքի կնճիռներն ու աչքերի արտահայտությունը, քան` դերասանական դպրոցը: Նրա գործընկեր Մարիա Սահակյանն իր հերթին դժգոհել է, որ ռեժիսորը կանացի մասնագիտություն չէ, քանի որ չի կարելի կինո նկարահանել` լինելով նուրբ և հուզիչ: Ամենաաղմկալին Արտավազդ Փելեշյանի խոստովանությունն է, ում 75-ամյա հոբելյանը նշվեց փառատոնի շրջանակում. ՙՆախկինում ես խիտ մազեր ունեի, բայց սանր չունեի, այժմ սանր ունեմ, սակայն մազ չունեմ՚: 
Հետաքրքիր էր ՙԻնտիմ մասեր՚ ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Չուպովի կարծիքն այն մասին, թե ում օգնությամբ է այսօր արտասահմանում պատկերացում կազմվում հայկական մշակույթի մասին: ՙՆախկինում այն ստեղծվում էր Փելեշյանի և Փարաջանովի, (համադամասերների համար), Քեոսայանի և Շահնազարովի (ավելի լայն զանգվածների համար) ստեղծագործության հիման վրա: Այժմ այդ տեղն զբաղեցրել են Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը, ռեժիսորներ Սարիկ Անդրեասյանը (լայն զանգվածների համար) և Մարիա Սահակյանը (համադամասերների համար)՚, - ասել է նա: 

ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին: Հոբելյանական կինոփառատոնում ներկայացվեց 200 ֆիլմ, որոնցից 90-ը ներառված էր մրցութային ծրագրում: ՙԽաղարկային կինո՚ անվանակարգում հաղթանակի համար պայքարում են Նիկոս Կորնիլիոսի ՙ11 հանդիպում հորս հետ՚ (Հունաստան), Բորիս Խլեբնիկովի ՙԵրկար, երջանիկ կյանք՚ (Ռուսաստան), Եշիմ Ուստաօղլուի ՙՄեջտեղում ինչ-որ տեղ՚ (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա), Սրջան Գոլուբովիչի ՙՊարունակներ՚ (Սերբիա/Գերմանիա/Ֆրանսիա/Խորվաթիա/Սլովենիա), Ռենե Հաուվենի ՙՀերոին՚ (Նիդելանդներ), Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ (Հայաստան/Ռուսատան/Դանիա), Միրա Ֆորնայի ՙԻմ մարդասպան շունը՚ (Սլովակիա/Չեխիա), Մաջիդ Բարզեգարի ՙՓարվիզ՚ (Իրան), Աննա Նովիոնի ՙՀանդիպում Կիրունայում՚ (Ֆրանսիա), Պետեր Բրոզանսի և Ջեսիքա Վուդուորթի ՙՀինգերորդ եղանակ՚ (Բելգիա/Ֆրանսիա/Նիդերլանդներ), Վիգեն Չալդրանյանի ՙՁայն լռության՚ (Հայաստան), Մաչեյ Ադամեկի ՙԼուսանկարը՚ (Լեհաստան/Գերմանիա/Հունգարիա) և Սանհուն Փարկի ՙՍոսկ կյանքը՚ (Հարավային Կորեա)  ֆիլմերը:

>>>
Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է կորցրած տարածքները Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությանը
 Շաբաթ, 13 Հուլիսի 2013 09:59

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է կորցրած տարածքները Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությանը: 

Ինչպես հաղորդում է APA-ն, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե գլխավոր դատախազի կարևոր պաշտոնն  զբաղցնող անձի հայտարարություններն արտահայտում են Հայաստանի կառավարող շրջանակների դիրքորոշումը Թուրքիայի տարածքային ամբողջականության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նկատմամբ: ՙԱյդ դիրքորոշումը հակասում է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ին անդամակցած պետության` միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորոթյուններին: Յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողային պահանջ ներկայացնել Թուրքիային՚, - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված  իրավաբանների համաժողովում իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Շաբաթ, 13 Հուլիսի 2013 09:51

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 533,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,5 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 537,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց: 

>>>
Աղվան Վարդանյան. ՀՅԴ ներսում պառակտում չկա
 Շաբաթ, 13 Հուլիսի 2013 09:49

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում չի բացառել հնարավոր փոխատեղումները ՀՅԴ բյուրոյի վերին էշելոններում (ԶԼՄ-ներում տարածվող լուրերի համաձայն, ներկայում ՀՅԴ ներսում տարաձայնություններ կան կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի թեկնածության առնչությամբ - խմբ.):

Նրա ասելով, ՀՅԴ կենդանի կառույց է, որտեղ մշտապես տեղի են ունենում ներքին խնդիրների լուծմանը նպատակաուղղված քննարկումներ, սակայն դա չի նշանակում, թե կուսակցության ներսում պառակտում կա: ՙԱնկախ այն բանից, թե ինչպես էին կազմակերպվել անցած ընտրությունները, եղել է կեղծարարություն թե ոչ, ՀՅԴ դրանք տանուլ է տվել, հետևաբար, պետք է լրջորեն մտածի կուսակցության ապագայի մասին՚, - հայտարարել է նա:  

>>>
Փորձագետ. Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եվրոպական ընկերությունների կողմից հայաստանյան շուկայի էքսպանսիայի հերթական փուլ է
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 20:37

 ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման թեման Հայաստանում բավականին ուռճացված է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: 

ՙԱռավելագույնը, ինչ կարելի է սպասել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում, ամենայն հավանականությամբ, փաստաթղթերի նախաստորագրումը կլինի: Ավելին, դրա իրական նշանակությունը Հայաստանի տնտեսության և հայ հասարակության համար ամենևին համեմատելի չէ այն խոստումներին, որոնք տրվում են Երևանին, առնվազն`այդպես է երևում Մոսկվայից՚,- ընդգծել է փորձագետը: 

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության առաջ լուրջ խնդիրներ են դրված, մասնավորապես`տնտեսական վիճակի բարելավում, արդյունաբերական ներուժի ամրապնդում, և այս ամենը խիստ աննշան է համապատասխանում այն փաստաթղթերին, որոնք նախատեսվում է ստորագրել Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, քանի որ Եվրամիությունը հետապնդում է իր նպատակները, մասնավորապես`Հարավային Կովկասի շուկաների նվաճումը: Նրա խոսքով, իրականում ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի եվրոպական ընկերությունների կողմից հայաստանյան շուկայի էքսպանսիայի հերթական փուլի:

Միաժամանակ խոսելով Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցման մասին`Արեշևը նշել է, որ հարկավոր է գործել փուլ առ փուլ, և առնվազն մտածել համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք կարող են ներդաշնակեցնել Հայաստանի հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ հանրապետությունն ավելի վաղ մտել է միակ տնտեսական համալիրի մեջ`Հայաստանի և Մաքսային միության անդամների միջև տնտեսական կապերում ավելի մեծ օգուտի և թափանցիկության հասնելու նպատակով: ՙԿարծում եմ, որ Մաքսային միության շրջանակներում ինտեգրումն ավելի շատ հեռանկարներ ունի, քան Ասոցիատիվ անդամակցությունը, այնուամենայնիվ, այստեղ պետք չէ ակնկալել արագ բեկումներ և հարկավոր է առաջ շարժվել աստիճանաբար՚,- ասել է փորձագետը: 

Մեկնաբանելով Հայաստանի քաղաքական շրջանակներում հնչող կարծիքը, թե Ադրբեջանին ռուսական հարձակողական զենքի մատակարարումները, Հայաստան արտահանվող գազի գնի բարձրացումը Մոսկվայի պատժական միջոցներն են Հայաստանի նկատմամբ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում և Մաքսային միությանը հանրապետության ինտեգրման նպատակ են հետապնդում`փորձագետն ընդգծել է. ՙԴրանք տարբեր ուղեգծեր են, և ամեն ինչ իրար խառնելն այնքան էլ արդյունավետ չէր լինի: Ադրբեջանի հետ զենքի վաճառքի գործարքն ամենից առաջ կոմերցիոն բաղադրիչ է ունեցել՚: Ըստ որում, նա ավելացրել է, որ Ռուսաստանը, նման մատակարարումներ իրականացնելով, միաժամանակ հետևում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանմանը:

>>>
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 20:36

 ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն առաջարկում է դրամական միջոցները արժութային ռիսկերից պահպանելու հուսալի մեխանիզմներ: ՙՄեր բանկում արդեն մի քանի տարի է, ինչ գործում են հաճախորդների խնայողությունների պահպանման և դրանց արժութային ռիսկերի դիվերսիֆիկացման հուսալի մեխանիզմներ՚, - հայտնել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Նարինե Սարգսյանը:  

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսօր շուկայում նկատվում է չափազանց բարձր փոփոխականություն, որն առաջին հերթին վերաբերում է արտարժույթին ու ոսկու արժեքին: ՙԻրոք` շուկայում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ հիմնական արժույթների փոխարժեքների հետ կապված սպասումները շատ հակասական են, իսկ հաճախորդներից ներգրավված ավանդները, որոնց տեսակարար կշիռը բանկային համակարգի պարտավորություններում բավականին մեծ է, անընդհատ փոխարկվում են մի արժույթից մյուսը: Հարկ է նշել, որ չնայած դրամային ավանդների համեմատաբար բարձր տոկոսադրույքներին`արժութային ավանդների տեսակարար կշիռը մնում է գերիշխող: Ինչ վերաբերում է բնակչության խնայողություններին` կարծում եմ, որ շուկայական իրավիճակի փոփոխության, փոխարժեքների տատանման պայմաններում ճիշտ կլիներ դիվերսիֆիկացնել ռիսկը, այն է` խնայողությունները պահել ինչպես ազգային տարադրամով, այնպես էլ արտարժույթով (հիմնականում ԱՄՆ դոլարով, ինչը պայմանավորված է մեր տնտեսությունում դոլարի չափազանց կարևորությամբ և նրանով, որ այլ հիմնական արժույթներով ավանդների տոկոսադրույքները ցածր են, իսկ փոփոխականության ռիսկը` բարձր)` նախապատվություն տալով դրամին և ավելի բարձր տոկոսադրույքներին՚, - ասել է նա: 

Այսօր բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են փոխարկելի ավանդատեսակներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պահի փոխել ավանդի արժույթը` պահպանելով կուտակված տոկոսագումարները: ՙՄեր բանկում գործում են բնակչության խնայողությունների պահպանման ևս մի քանի մեխանիզմներ: Դրանք են` առարկայազուրկ մետաղական հաշիվները (ԱՄՀ) և ՙՈսկե ստանդարտ՚ ավանդատեսակը, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդի հաշվում առկա գումարը կամ ավանդի գումարը վերածել առարկայազուրկ ոսկու` ստանալով հավելյալ եկամուտ ոսկու գնի տատանումից՚, - նշել է Ն. Սարգսյանը: Ըստ Արմինֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի վարկանիշի,  ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ 2013 թվականի 1-ին եռամսյակում առաջատարների հնգյակում է ըստ արտարժութային գործառնությունների զուտ շահույթի չափի` 243.7 մլն դրամ`7% տարեկան աճով: Դրա կառույցում առյուծի բաժինը` 92%, պատկանում է արտարժույթի առքուվաճառքից ստացվղո զուտ շահույթին` 223.8 մլն դրամ: Ժամկետային ավանդների ցուցանիշներով բանկը առաջատար տասնյակում է 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ավանդների 32.9 մլրդն դրամ ծավալով (19,2% տարեկան և 11,3% եռամսյակային աճով), որոնց առյուծի բաժինը պատկանում է ֆիզիկական անձանց միջոցներին` 28.1 մլրդ դրամ: Ժամկետային ավանդների բաժինը բանկի ընդհանուր պարտավորություններւոմ կազմում է 31%. 

>>>
Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի սկսած սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 10:44

Բելառուսը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հակամարտության  բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Մինսկում Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանի սկսած սպառազինությունների մրցավազքը սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար: Կողմերն ընդգծել են միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունն աշխուժացնելու անհրաժեշտությունը: Նաև նշվել է, որ երկկողմ քաղաքական համագործակցությունն զգալիորեն զիջում է տնտեսականին: Այդ համատեքստում հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ հայ-բելառուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 7-րդ նիստը կնպաստի այդ խնդիրների լուծմանը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 09:03

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 533 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,5 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 537,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց: 

>>>
Թերթ. Թեղուտի գյուղապետի որդիները կրակել են Դիլիջանում
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 09:01

Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, որոնք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիներին: Այդ մասին գրում է ՙՀրապարակ՚ թերթը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, Թեղուտի գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: ՙՀրապարակը՚ գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թամրազյանների և Ղարիբյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի հետևանքով, որի պատճառը բիզնեսի շահերն են: Աղբյուրի համաձայն, Թամրազյանների ընտանիքը ևս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան:

Թերթը նաև ընդգծում է, որ այդ միջադեպից անմիջապես հետո իրավապահ մարմինները ձեռնամուխ են եղել զենքի առգրավմանը մարզում: Բենզալցակայանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

>>>
Արտավազդ Փելեշյան. Արվեստը` դա ազատում է ինքդ քեզանից
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 08:47

 ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նախօրեին նշվել է հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանի նվեր է դարձել Վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը ներառել է նրա առավել հայտնի աշխատանքները, այդ թվում` ՙԲնակիչները՚ և ՙՏարվա եղանակները՚:

>>>
Քաղաքագետ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ռիսկը միշտ էլ առկա է
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 08:00

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ռիսկը միշտ էլ առկա է: Այդ մասին հուլիսի 11-ին Երևանում հայտարարել է Լեյպցիգի պետհամալսարանի գիտաշխատող, քաղաքագետ Քրիստիան Կոլտերը:

Նրա խոսքով, Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահ Իլհամ Ալիևը հազիվ թե հրաժարվի ռազմական հռետորաբանությունից, և իրավիճակը հակամարտության գոտում կարող է սրվել: 

Կոլտերը նաև անդրադարձել է փախստականների հարցին և ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միշտ բարձրացվում է ադրբեջանցի փախստականների հարցը, բայց միշտ լռության է մատնվում հայ փախստականների հարցը: ՙԱյս հարցում միակողմանի մոտեցում է կիրառվում, և, ցավոք, հայկական կողմը համարժեք պատասխան չի տալիս՚,- նշել է քաղաքագետը: 

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով