ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Վաչե Գաբրիելյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Վաչե Գաբրիելյանը ծնվել է 1968թ., նոյեմբերի 24-ին Երևանում: Կրթություն` 1985-1990թթ.գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, 1992-1998թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում: 1998թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:
Աշխատանքային գործունեություն`1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական: 1999-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 2008-2010թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: 2010թ դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում:2013 թ. մայիսի 8-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար: