ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում չի բացառել հնարավոր փոխատեղումները ՀՅԴ բյուրոյի վերին էշելոններում (ԶԼՄ-ներում տարածվող լուրերի համաձայն, ներկայում ՀՅԴ ներսում տարաձայնություններ կան կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի թեկնածության առնչությամբ - խմբ.):
Նրա ասելով, ՀՅԴ կենդանի կառույց է, որտեղ մշտապես տեղի են ունենում ներքին խնդիրների լուծմանը նպատակաուղղված քննարկումներ, սակայն դա չի նշանակում, թե կուսակցության ներսում պառակտում կա: ՙԱնկախ այն բանից, թե ինչպես էին կազմակերպվել անցած ընտրությունները, եղել է կեղծարարություն թե ոչ, ՀՅԴ դրանք տանուլ է տվել, հետևաբար, պետք է լրջորեն մտածի կուսակցության ապագայի մասին՚, - հայտարարել է նա: