ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման թեման Հայաստանում բավականին ուռճացված է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
ՙԱռավելագույնը, ինչ կարելի է սպասել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում, ամենայն հավանականությամբ, փաստաթղթերի նախաստորագրումը կլինի: Ավելին, դրա իրական նշանակությունը Հայաստանի տնտեսության և հայ հասարակության համար ամենևին համեմատելի չէ այն խոստումներին, որոնք տրվում են Երևանին, առնվազն`այդպես է երևում Մոսկվայից՚,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության առաջ լուրջ խնդիրներ են դրված, մասնավորապես`տնտեսական վիճակի բարելավում, արդյունաբերական ներուժի ամրապնդում, և այս ամենը խիստ աննշան է համապատասխանում այն փաստաթղթերին, որոնք նախատեսվում է ստորագրել Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, քանի որ Եվրամիությունը հետապնդում է իր նպատակները, մասնավորապես`Հարավային Կովկասի շուկաների նվաճումը: Նրա խոսքով, իրականում ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի եվրոպական ընկերությունների կողմից հայաստանյան շուկայի էքսպանսիայի հերթական փուլի:
Միաժամանակ խոսելով Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցման մասին`Արեշևը նշել է, որ հարկավոր է գործել փուլ առ փուլ, և առնվազն մտածել համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք կարող են ներդաշնակեցնել Հայաստանի հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ հանրապետությունն ավելի վաղ մտել է միակ տնտեսական համալիրի մեջ`Հայաստանի և Մաքսային միության անդամների միջև տնտեսական կապերում ավելի մեծ օգուտի և թափանցիկության հասնելու նպատակով: ՙԿարծում եմ, որ Մաքսային միության շրջանակներում ինտեգրումն ավելի շատ հեռանկարներ ունի, քան Ասոցիատիվ անդամակցությունը, այնուամենայնիվ, այստեղ պետք չէ ակնկալել արագ բեկումներ և հարկավոր է առաջ շարժվել աստիճանաբար՚,- ասել է փորձագետը:
Մեկնաբանելով Հայաստանի քաղաքական շրջանակներում հնչող կարծիքը, թե Ադրբեջանին ռուսական հարձակողական զենքի մատակարարումները, Հայաստան արտահանվող գազի գնի բարձրացումը Մոսկվայի պատժական միջոցներն են Հայաստանի նկատմամբ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում և Մաքսային միությանը հանրապետության ինտեգրման նպատակ են հետապնդում`փորձագետն ընդգծել է. ՙԴրանք տարբեր ուղեգծեր են, և ամեն ինչ իրար խառնելն այնքան էլ արդյունավետ չէր լինի: Ադրբեջանի հետ զենքի վաճառքի գործարքն ամենից առաջ կոմերցիոն բաղադրիչ է ունեցել՚: Ըստ որում, նա ավելացրել է, որ Ռուսաստանը, նման մատակարարումներ իրականացնելով, միաժամանակ հետևում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանմանը: