Սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի ՙՊարունակներ՚ ֆիլմը ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել:
Երկրորդ մրցանակ` ՙԱրծաթե ծիրան՚, բաժին է ընկել ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ՚ ֆիլմին (Իրան, 2013), իսկ Ժյուրիի հատուկ մրցանակը`ՙՄեջտեղում ինչ-որ տեղ՚ ֆիլմին (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա): ՙՎավերագրական ֆիլմ՚ կատեգորիայում գլխավոր մրցանակին է արժանացելռեժիսոր Սվյատոսլավ Ստոյանովի ՙՍև ծովի վերջին ծովահենները՚ (Բուլղարիա), իսկ հատուկ մրցանակ է ստացել ռեժիսոր Մահդի Ֆլեյֆելի ՙԱշխարհ, որ մերը չէ՚ ֆիլմը: ՙՀայկական համայնապատկեր՚ ծրագրում գլխավոր մրցանակի է արժանացել ռեժիսոր Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ ֆիլմը (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)երկրորդ մրցանակն ստացել է ռեժիսոր Լուսին Դինքի ՙՍարոյանլենդ՚ ֆիլմը (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013):
ՙԿՈՐԻԶ՚ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում գլխավոր մրցանակն ստացել է ռեժիսոր Լեոն Պրուդովսկիի ՙԲարի գալուստ և ցավակցում ենք՚ ֆիլմ (Իսրայել, 2012), իսկ ժյուրիի հատուկ մրցանակների են արժանացել`ՙՄայրը՚, ռեժ.` Լուկաշ Օստալսկի, (Լեհաստան, 2013թ.,)ՙԴագաղագործի ճոճանակը՚, ռեժ.` Էլմար Իմանով (Գերմանիա, 2012թ.): Ժյուրիի խրախուսական մրցանակի արժանացել ՙՔարատրոպ սլացող ռնգեղջյուրը՚, ռեժ.` Էրիկ Շմիթ (Գերմանիա, 2013թ.):
Էկումենիկ ժյուրիի մրցանակի է արժանացել ՙԺպտացեք՚ ֆիլմը, ռեժ.` Ռուսուդան Չկոնիա, (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.), խրախուսական մրցանակի` ՙԱրևելաբաղձություն՚ ֆիլմը, ռեժ.` Դարյա Օնիշչենկո (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012): Հայաստանում բրիտանական խորհրդի մրցանակի է արժանացել ՙԱնթեղ՚ ֆիլմը, ռեժ.` Թամարա Ստեփանյան, (Հայաստան/Լիբանա/Քաթար, 2012), Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի`ՙԸնդհատված մանկություն՚ ֆիլմը, ռեժ.` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան, 2013թ.):
ՙՈսկե ծիրան՚ X միջազգային կինոփառատոնը Երևանում ընթացել է հուլիսի 7-14-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՙՎիվաՍել-ՄՏՍ՚ ընկերությունը՚: