Պռոշյանի գյուղապետի` հուլիսի 14-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Արթուր Մուրադյանը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ընտրողի քվե, ՀՅ Դաշնակցության անդամ Վովա Սահակյանը` 1241 քվե, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 3 հազար 991 ընտրողներից 2 հազար 798-ը: Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնը թափուր էր մնացել համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: