Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է նպաստել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, հուլիսի 15-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, Ասոցացման համաձայնագրի սկզբունքներից մեկը փակ սահմանների անընդունելիությունն է: ՙՀայաստանը միշտ ձգտում է կառուցողական երկխոսության: Ես պատրանքներ չեմ տածում, չեմ կարծում, թե սահմանը վաղը կբացվի, սակայն եվրաինտեգրման ուղղությամբ աշխատանքը վաղ թե ուշ դրական արդյունքներ կտա՚,-ասել է խորհրդարանականը:
Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի կունենա նոյեմբերին Վիլնյուսում: