Arminfo.info



Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Կարդալ ավելին





Պարզվել է հայ-թուրքական սահմանը խախտողի անձը. նա Աֆղանստանի 26-ամյա բնակիչ Ֆարիդ Սատարան է
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2014 09:35

Պարզվել է հայ-թուրքական սահմանը խախտողի անձը, ով սեպտեմբերի 2-ին ձերբակալվել էր Երասխ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանի և Ռաֆիկ Պետրոսյանի կողմից: Նա Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարան է:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Ռուսաստանի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, ըստ Սատարայի, ինքը ցանկացել է հատել իրանական սահմանը`այնուհետև Թուրքիա անցնելու նպատակով, որպեսզի հանդիպի իր ընտանիքին, որն ապրում է Վանում: Այժմ այդ տարբերակը ստուգվում է:

Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում`Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով: Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի` Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, որքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ`աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:

Միջադեպի մասին տեղակացված ռուս սահմանապահները հետազոտել են Արաքս գետի ափի այն տեղանքը, որտեղ ենթադրաբար ջրից դուրս էր եկել սահմանախախտը: տնվել է սև սպորտային ուսապարկ, որում Սատարայի անձնական իրերն են եղել: Նույն օրը սահմանախատը հանձնվել է ՀՀ ԱԱԾ-ին, որն ավելի մանրամասն կզբաղվի այդ գործով:

Այսօր Արարատ քաղաքում Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախության համար կպարգևատրվեն Ռուսաստանի սահմանապահ վարչության կողմից:

>>>
Ջոն Հեֆֆերն. ՀԷԿ-երի Որոտանի կասկադի գնման շուրջ բանակցությունները շարունակվում են
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2014 08:30

Ամերիկյան ՙCountourGlobal՚ ընկերության կողմից Հայաստանում ՀԷԿ-երի Որոտանի կասկադի գնման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Այն հարցին, թե արդյոք գործարքի ձգձգումը կապված է Ռուսաստանի կողմից ճնշման հետ`Հեֆֆերնը հայտարարել է, որ բանակցությունները վարում են Հայաստանի կառավարությունը և մասնավոր ընկերությունը: ՙՀուսով ենք, որ այդ գործարքը կկայանա և կգոհացնի երկու կողմերին՚,- հայտարարել է նա: 

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ կառավարության, ՙՈրոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր՚ փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան ՙՔոնթուր գլոբալ հիդրոկասկադ՚ և ՙՍի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի՚ ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիներին ամերիկյան ընկերությունը ստանձնել է պարտավորությունª ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում:

Որոտանի հիդրոկայանների համալիրի բաժնետոմսերի 100% փաթեթի սեփականատերն էր պետությունը: Համալիրի կազմում են Որոտան գետի վրա գտնվող երեք` Տաթևի, Շմբիի և Սպանդարյանի կայանները: Երեք կայաններն ընդհանուր հաշվով արտադրում են 404.2 ՄՎտ էլեկտրաէներգիա, 1.16 մլրդ.կՎտ ժամ տարեկան միջին նախագծային հզորությամբ: Նշենք, որ ՙԿասկադն՚ արդիականացման կարիք ունի, իսկ նշված ներդրումները խոշորագույնն են Հայաստանի տնտեսությունում ամերիկյան մասնավոր ընկերության կողմից, ինչպես նաև ԱՄՆ առաջին կապիտալ ներդրումը Հայաստանի տնտեսությունում:

Նշենք, որ ՙՔոնթուր գլոբալ՚ ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներումª Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում£ ՙՔոնթուր գլոբալ՚ ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայումª  Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ£ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկըª 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ£

>>>
The New York Times. Ռուսաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ձեռքբերմանը
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2014 07:20

Ռուսաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության ձեռքբերմանը: Այդ մասին է պնդում The New York Times թերթում հրապարակված ՙՀաջորդ տարածքը, որը կզավթի Ռուսաստանը՚ հոդվածի հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինան միակ երկիրը չէ, որտեղ Ռուսաստանը ՙջուր է պղտորում՚: ՙ1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո Մոսկվան մշտապես աջակցել է անջատականներին Ռուսաստանին սահմանակից պետություններում, որպեսզի ստիպի վերջիններիս ենթարկվել իր դիկտատին: Վերջին նման դեպքը Հարավային Կովկասում էր: Վերջին շաբաթներին Մոսկվան, ըստ երևույթին, սկսել է սրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի հակամարտությունը`խաղաղարարի դեր խաղալով երկու պետությունների համար:

Չնայած 1994 թ. ընդունված հրադադարի մասին համաձայնագրին`ժամանակ առ ժամանակ բռնկվում են ռազմական գործողություններ: Ավելին, Ռուսաստանը միջոցներ է գտել, որպեսզի հակամարտությունը չմարի: 1990-ական թթ. Հայաստանը և Ադրբեջանը երեք անգամ խաղաղարար համաձայնագրեր են ստորագրել, սակայն Ռուսաստանը միջոցներ է գտել, թե ինչպես ստիպի Հայաստանին չպահպանել դրանք: Որպես նման միջոցներից մեկը`նշվում է ահաբեկչությունը Հայաստանի խորհրդարանում:

ՙՉկարգավորված հակամարտությունն արդարացնում է ռուսական զորքերի մուտքը հակամարտության գոտի`զսպելու համար երկու կողմերին: Ռուսական զորքեր մտցնելուց հետո կողմերից որևէ մեկը չի կարող սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՚,- գրում է հեղինակը:

Ըստ թերթի, Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը կարող է խանգարել վիթխարի գազատարի կառուցմանը, որի նախագիծը հավանության է արժանացել  անցած տարվա դեկտեմբերին, և որը թույլ կտար նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից: Սակայն, հրապարակման հեղինակը խիստ զարմացած է, որ ամերիկացի պաշտոնյաները մարտական վերջին գործողություններին արձագանքել են հայտարարությամբ, թե իրենք ՙողջունում՚ են Ռուսաստանի հովանու ներքո բարձր մակարդակով հանդիպումը:

ՙՄի±թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանի և Ուկրաինայի իրադարձություններից հետ: Կովկասում հակամարտության սրումը կանխելու և Պուտինին նոր հողեր զավթելու առիթից զրկելու համար նախագահ Օբաման Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պետք է հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ Ամերիկան չի հրաժարվել Հարավային Կովկասից: Դա թույլ կտար երկու երկրների առաջնորդներին  դիմակայել Ռուսաստանի ճնշմանը՚,- ասվում է հոդվածում:

Հեղինակն արևմտյան առաջնորդներին կոչ է անում ռազմավարություն մշակել`թույլ չտալու Մոսկվային սահմնանամերձ այլ տարածաշրջաններ զավթել: Լեռնային Ղարաբաղը հաջորդ ճակատը կդառնա, որտեղ Ռուսաստանը ջանք կգործադրի կորցրած կայսրությունը վերականգնելու համար:

>>>
ՀՀ պաշտպանության նախկին նախարար. Դեպի Ադրբեջանի հյուսիս առաջխաղացման մեր տարբերակները բավականաչափ են
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 17:05

 Ուկրաինական ճգնաժամի պատճառների ու նպատակների Ձեր տեսլականը...

>>>
Երևանում կայացել է «Առածներ-ասացվածքներ» գրքի շնորհանդեսը
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 13:52

Սեպտեմբերի 10-ին Երևանում կայացել է «Առածներ-ասացվածքներ» գրքի շնորհանդեսը:

>>>
Հովհաննես Սահակյան. Ծառուկյանի հետ հանդիպմանը ՀԱԿ անդամները նստած էին այնպիսի գոհ դեմքերով, կարծես հարուստ փեսացուին աղջիկ էին մարդու տալիս
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 13:20

Հայ Ազգային Կոնգրեսի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարներԼևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի նախօրեին կայացած հանդիպումը մեկնաբանելն անիմաստ է, քանի որ չկա հստակ տեղեկություն, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ընթացքում, և, ընդհանրապես, ինչու է այն կայացել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

>>>
ԱԺ փոխնախագահ. Ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 11:15


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն գործընկերոջը նախօրեին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին կողմ քվեարկելու համար: Նա Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարին խնդրել է իր ողջույններն ու երախտիքի խոսքը փոխանցել օրինագծին կողմ քվեարկած մյուս խորհրդարանականներին ևս:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում հույն պատգամավորների քայլըª այն որակելով ծառայություն ոչ միայն հայ և հույն ժողովուրդներին, այլև ողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև:

Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը: Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև:

ՙԱյլատյացության դեմ պայքար՚ անունը կրող 6 կետից բաղկացած փաստաթուղթն ընդունվել է ձայների 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նա, ով կխախտի օրենքը, կենթարկվի խոշոր տուգանքների և նույնիսկ ազատազրկման:

Հիշեցնենք, որ մինչև օրինագծի ընդունումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նման բանաձևի ընդունումը կարող է հանգեցնել հույն-թուրքական հարաբերությունների վատթարացմանը: Ի պատասխան` Հունաստանի վարչապետն ընդգծել էր, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացումը չի հակասում միջազգային իրավունքին: 

Այսպիսով` Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո երրորդ պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

>>>
Ներդրվում են պնևմակոկային պատվաստումները
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 11:13

Սեպտեմբերի 16-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նորª պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապեսª մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապեսª վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

ԱՀԿ տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում է անբարեհաջող ելքով: Պնևմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակը հիմնականում փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդացության պիկը գրանցվում է աշնանն ու ձմռանը, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում: Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային և պնևմակոկային վարակներով (մասնավորապես` թոքաբորբերի) հիվանդացության բարձրացումների միջև£ Մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը :

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ողջ աշխարհում, պնևմակոկային հարուցիչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ ենª պայմանավորված պնևմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար հաշվարկային այդ ցուցանիշը մինչև 5 տարեկան 100,000 երեխայի հաշվարկով կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` առկա մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:

Պնևմակոկային վարակների դեմ ամենարդյունավետ և տնտեսապես շահավետ կանխարգելիչ միջոցը պատվաստումներն են: Այս մասին է վկայում աշխարհի փորձը:

Ամերիկյան մայրցամաքի և եվրոպական երկրներում մինչ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ (մանրէային) հիվանդությունների պատճառը պնևմակոկերն էին: Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ£ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն£ Ակնկալվում է, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը` դրանով իսկ վերահսկելով մանկական մահացությունը և նպաստելով վերջինիս կայուն նվազեցմանը£

Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը եկող շաբաթվանից պնևմակոկային վարակների դեմ պատվաստումներով համալրելու առիթով այսօր ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ ասուլիս ՀՀ ԱՆ ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՚ գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ծրագրի ղեկար այանե Սահակյանի մասնակցությամբ£

>>>
Դիվանագետ. Համառորեն պնդելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության մասին`գործնականում Բաքուն ավելի համառորեն հասնում է այն փոփոխելու անհնարինության
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 11:11


Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հուլիս-օգոստոսյան բռնության ուժեղացման մասին`ակնհայտորեն բավարար չէ խոսել միայն դրա պատճառների մասին: Յուրաքանչյուր միջադեպ կարող է իր հստակ պատճառներն ունենալ, որոնք կարելի էր հետաքննել և այնուհետ նույնիսկ հրապարակել, սակայն ինչ-որ մեկը համառորեն չի ցանկանում դա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

ՙԱյդ պատճառով շատ ավելի կարևոր է տեսնել ոչ թե այս կամ այն միջադեպի որոշակի պատճառները, այլ` դրա խորքային սկզբնապատճառները: Սկզբնապատճառներից մեկը կարծես տեխնիկական է, բայց` քաղաքական աստառով, մյուսը` զուտ քաղաքական: Առաջինը` 1994 թ. փետրվարի 18-ի արձանագրությունում ամրագրված պայմանավորվածության կատարումից Բաքվի հրաժարվելն է` հրադադարի ձեռքբերման դեպքում իրականացնել շփման գծից ընդդիմադիր զորքերի հեռացում: Զորքերն այդպես էլ մնացել են միմյանցից բավականին մոտ հեռավորության վրա, իսկ հետո ադրբեջանցիները նույնիսկ լրացուցիչ կերպով մոտեցրել են իրենց առաջավոր դիրքերը հայկական դիրքերին՚,- նշել է դիվանագետը:

Երկրորդ սկզբնապատճառը, Կազիմիրովի կարծիքով, պաշտոնական Բաքվի` ՙհանգիստ չտալ հակառակորդին՚, ՙհանգիստ չտակ օկուպանտին՚ դրույթի մեջ է: Այստեղից էլ թե’ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը, թե’ սպառազինությունների մրցավազքի նախաձեռնությունը, թե’ նույն միջադեպերն ու դիվերսիաները: Ըստ որում, համառորեն խոսվում է ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության մասին` գործանկանում Բաքուն ավելի համառորեն հասնում է այն փոփոխելու անհնարինության:

ՙԱհա ամռանը լարվածության կտրուկ սրման սկզբնապատճառները: Դրանք վերացնելու դեպքում երբեք երկուստեք այդքան զոհեր չեն լինի, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում՚,- վստահ է Կազիմիրովը:

>>>
ԱԺ անվտանգության ծառայության պետը հարձակվել է լրագրողի վրա
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 11:09

ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ սեպտեմբերի 9-ին միջադեպ է տեղի ունեցել: ՙՀակահարված՚ արտ-խումբն Ազգային ժողովի դարպասների վրա մեծ պաստառ է փակցրելª ՙԲարև Ռոբ՚ /երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան-խմբ./ գրությամբ:

Պաստառն ակնհայտորեն դուր չի եկել ԱԺ անվտանգության ծառայության պետին, ով, ըստ երևույթին, որոշելով պաշտպանել նախկին նախագահի արժանապատվությունը`սկզբում պոկել է պաստառը, հետո մոտեցել ՙԱ1+՚-ի լրագրող Մարինե Խաչատրյանին, հարվածել ձեռքին`գետին գցելով Ipad-ը:

>>>
Հունաստանի խորհրդարանն ընդունեց հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2014 07:43

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև:

ՙԱյլատյացության դեմ պայքար՚ անունը կրող 6 կետից բաղկացած փաստաթուղթն ընդունվել է ձայների 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նա, ով կխախտի օրենքը, կենթարկվի խոշոր տուգանքների և նույնիսկ ազատազրկման:

Նշենք, որ մինչև օրինագծի ընդունումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նման բանաձևի ընդունումը կարող է հանգեցնել հույն-թուրքական հարաբերությունների վատթարացմանը: Ի պատասխան` Հունաստանի վարչապետն ընդգծել էր, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացումը չի հակասում միջազգային իրավունքին: 

Այսպիսով` Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո երրորդ պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

>>>
Ստեփանակերտը պատրաստ է ադրբեջանական կողմից վերադարձնել սեպտեմբերի 5-ին գերեվարվածին
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 16:00

Ստեփանակերտը, որպես բարի կամքի դրսևորում, ինչպես նաև հավատարիմ մնալով Գերիների, պատանդների ու անհայտ կորածների մասին Ժնևյան կոնվենցիային, պատրաստ է վերադարձնել սեպտեմբերի 5-ին գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Մուզաֆարզադեին (1999թ.ծնվ): Այս մասին հաղորդել է ԼՂՀ Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերի պետհանձնաժողովը: Ըստ հաղորդագրության, այդ մտադրության մասին տեղեկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան ներկայացուցչությանը, ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակին:

>>>
Հանրապետական պատգամավոր. Հայաստանն ստիպված կլինի ապրել ավելի բարդ պայմաններում
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 14:54

Փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունը, ալեկոծությունները Մերձավոր Արևելքում, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև աճող լարվածությունը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում կանխատեսում են նոր սառը պատերազմ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ստիպված կլինի ապրել ավելի բարդ պայմաններում: ՀՀ խորհրդարանի ամբիոնից նման կարծիք է արտահայտել հանրապետական պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը:

>>>
ՙՆաիրիտ՚ գործարանում փոխվել է ղեկավարությունը
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 10:46

 ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետերերի խորհուրդը սեպտեմբերի 8-ի նիստում որոշում է ընդունել սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատել ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են գործարանի մամուլի ծառայությունում:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվել է առաջին տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը:

2006 թվականին ՙՆաիրիտ, ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին` 40 մլն դոլարով: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2010 թվականի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է: ործարանի բաժնետոմսերը գրավ են դրվել, և դրա շուրջ ընթանում է դատաքննություն:

>>>
Շտեֆան Ֆյուլե. Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնել չի կարելի
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 10:45

Եվրահանձնակատարն ափսոսանք է հայտնել, որ ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ մասնակից երկրների ԱՆ ղեկավարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը բացակայում է հայկական պատվիրակությունը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այդ մասին ՙԱրևելյան գործընկերության՚ մասնակից երկրների ԱՆ ղեկավարների հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա նշել է, որ Եվրամիությունը նույնպես ջանք կգործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար:

Ֆյուլեն նաև հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչու Ղրիմը ՙզավթած՚ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, իսկ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ դեռ չկան: Եվրահանձնակատարը նշել է, որ Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնել չի կարելի: 

>>>
Էրդողանն Օլանդին խորհուրդ է տվել զերծ մնալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 10:44

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին խորհուրդ է տվել զերծ մնալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից, հայտնում է ՙՄարմարա՚ թերթը:

Սեպտեմբերի 5-ին Երևանում Ֆրանսիայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Ռուն նշել էր, որ 2015 թվականին, հնարավոր է, Ֆրանսիայում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարանին է ներկայացրել 20-րդ դարում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: ՙԵս առաջարկում եմ, որպեսզի օրենքով ժխտումն այլևս չդիտարկվի որպես խոսքի ազատության ոտնահարում, այլ դասակարգվի որպես մարդկության դեմ հանցագործություն: Դա ունի երկու առավելություն` դուրս գալ իրավաբանական փակուղուց, ինչն առաջացավ ազատ արտահայտման վերաբերյալ Սահմանադրական խորհրդի կարծիքից հետո, ինչպես նաև պաշտպանել մեր օրենսդրությամբ ճանաչված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը՚,-նշել է ֆրանսիացի պատգամավորը: Նա նաև հաղորդել է, որ նոր օրինագիծը կտեղադրվի Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի ԱԺ հավանություն է տվել նշված օրինագծին, որով արգելվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը պարունակող հրապարակային արտահայատույթունների օգտագործումը: Սակայն, օրինագիծը գոյատևեց մոտ 2 ամիս, քանի որ 2012 թվականի փետրվարին երկրի Սահմանադրական դատարանը մերժեց այն` համարելով այն երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ:

>>>
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը մտադիր չէ հրաժարական տալ
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 10:42

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում`մեկնաբանելով իր հրաժարականի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը`կապված սոցիալական ցանցերից մեկով ինտիմ զրույցի հրապարակումից հետո բարձրացված աղմուկի հետ, որի մասնակիցներից մեկն, իբր, Թոքմաջյանն է եղել:

Նա նաև հայտնել է, որ իր նախաձեռնությամբ այդ գործով զբաղվում են իրավապահները: ՙՀենց որ ինչ-որ բան հայտնի դառնա, կհայտնեմ ձեզ՚,- նշել է Թոքմաջյանը:

Նշենք, որ նախօրեին հրապարակվել էր Հովհաննես Թոքմաջյանի և ոմն Ռուզան Հայրապետյանի իբր  Facebook-յան ինտիմ զրույցից հատվածներ: Սակայն, Թոքմաջյանը հայտարարել է, որ FB իր էջը կոտրել են և տեղադրել այդ խոսակցությունը: Այս առնչությամբ Թոքմաջյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին:

>>>
Պասկալ Մոնիե. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերին Փարիզում
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 10:41

Ընթացիկ տարվա նոյեմբերին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Նրա խոսքով, եռակողմ հանդիպումը նախատեսված է Փարիզում: Դեսպանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները և խաղաղարար գործընթացում առկա խնդիրները: ՙԿարծում եմ, որ այդ հանդիպումը կարևոր նշանակություն ունի խաղաղության պահպանման համար՚,- ասել է դիվանագետը:

>>>
ԵՄ-ն Հայաստանին 140-170 մլն եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի
 Երեթշաբթի, 9 Սեպտեմբերի 2014 10:40

ԵՄ անդամների, գործընկեր երկրների ու Եվրոպական խորհրդարանի հետ խորհրդատվությունից հետո Եվրոպական հանձնաժողովը որոշում  է ընդունել առաջիկա տարիների ընթացքում ֆինանսավորել Հարևանության եվրոպական քաղաքականության շրջանակներում գործընկերներին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԵՄ կայքը, աջակցություն կցուցաբերվի
Հայաստանին, Ադրբեջանին, Ալժիրին, Բելառուսին, Հորդանանին, Լիբանանին, Մարոկոյին և Թունիսին, ինչպես նաև արևելյան ու հարավային հարևանների հետ տարածաշրջանային համագործակցության և Wide- եվրոպական հարևանության ծրագրի համար: Ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 մլրդ եվրո:

ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նշել է, որ ԵՄ հարաբերություններն իր գործընկերների հետ միշտ գերակայությունների թվում են եղել, և այդ հաստատված ամուր կապերում կարևոր դեր է խաղում վերջիններիս քաղաքական և տնտեսական խնդիրների հաղթահարման գործում աջակցություն ցուցաբերելը:

Հայաստանի համար 2014-2017թթ. ընթացքում 140-170 մլն եվրո կտրամադրվի մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման, ինչպես նաև   արդարադատության համակարգի բարեփոխման համար:

>>>
Ընդդիմությունն առաջարկում է միգրացիայի շուրջ լսումներ անցկացնել
 Երկուշաբթի, 8 Սեպտեմբերի 2014 10:17

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է միգրացիայի շուրջ բաց լսումեր անցկացնել: Այդ մասին խորհրդարանի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով