Ստեփանակերտը, որպես բարի կամքի դրսևորում, ինչպես նաև հավատարիմ մնալով
Գերիների, պատանդների ու անհայտ կորածների մասին Ժնևյան կոնվենցիային, պատրաստ է
վերադարձնել սեպտեմբերի 5-ին գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Մուզաֆարզադեին
(1999թ.ծնվ): Այս մասին հաղորդել է ԼՂՀ Ռազմագերիների, անհայտ կորածների և
պատանդների հարցերի պետհանձնաժողովը: Ըստ հաղորդագրության, այդ մտադրության մասին
տեղեկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան ներկայացուցչությանը,
ինչպես նաև ԵԱՀԿ գրասենյակին:
Նշենք, որ Ադրբեջանի
քաղաքացի Ջավիդ Մուզաֆարզադեն ղարաբաղյան զորքերի կողմից գերեվարվել էր սեպտեմբերի
5-ի ուշ երեկոյան, երբ խախտել էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը: Ըստ
ադրբեջանական լրատվամիջոցների, նա հանդիսանում է Ադրբեջանի Տերտերի շրջանի
ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին: