Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հուլիս-օգոստոսյան բռնության ուժեղացման մասին`ակնհայտորեն բավարար չէ խոսել միայն դրա պատճառների մասին: Յուրաքանչյուր միջադեպ կարող է իր հստակ պատճառներն ունենալ, որոնք կարելի էր հետաքննել և այնուհետ նույնիսկ հրապարակել, սակայն ինչ-որ մեկը համառորեն չի ցանկանում դա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
ՙԱյդ պատճառով շատ ավելի կարևոր է տեսնել ոչ թե այս կամ այն միջադեպի որոշակի պատճառները, այլ` դրա խորքային սկզբնապատճառները: Սկզբնապատճառներից մեկը կարծես տեխնիկական է, բայց` քաղաքական աստառով, մյուսը` զուտ քաղաքական: Առաջինը` 1994 թ. փետրվարի 18-ի արձանագրությունում ամրագրված պայմանավորվածության կատարումից Բաքվի հրաժարվելն է` հրադադարի ձեռքբերման դեպքում իրականացնել շփման գծից ընդդիմադիր զորքերի հեռացում: Զորքերն այդպես էլ մնացել են միմյանցից բավականին մոտ հեռավորության վրա, իսկ հետո ադրբեջանցիները նույնիսկ լրացուցիչ կերպով մոտեցրել են իրենց առաջավոր դիրքերը հայկական դիրքերին՚,- նշել է դիվանագետը:
Երկրորդ սկզբնապատճառը, Կազիմիրովի կարծիքով, պաշտոնական Բաքվի` ՙհանգիստ չտալ հակառակորդին՚, ՙհանգիստ չտակ օկուպանտին՚ դրույթի մեջ է: Այստեղից էլ թե’ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը, թե’ սպառազինությունների մրցավազքի նախաձեռնությունը, թե’ նույն միջադեպերն ու դիվերսիաները: Ըստ որում, համառորեն խոսվում է ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության մասին` գործանկանում Բաքուն ավելի համառորեն հասնում է այն փոփոխելու անհնարինության:
ՙԱհա ամռանը լարվածության կտրուկ սրման սկզբնապատճառները: Դրանք վերացնելու դեպքում երբեք երկուստեք այդքան զոհեր չեն լինի, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում՚,- վստահ է Կազիմիրովը: