ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետերերի խորհուրդը սեպտեմբերի 8-ի նիստում որոշում է ընդունել սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատել ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են գործարանի մամուլի ծառայությունում:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվել է առաջին տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը:
2006 թվականին ՙՆաիրիտ, ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին` 40 մլն դոլարով: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2010 թվականի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է: ործարանի բաժնետոմսերը գրավ են դրվել, և դրա շուրջ ընթանում է դատաքննություն: