Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը մտադիր չէ հրաժարական տալ: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում`մեկնաբանելով իր հրաժարականի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը`կապված սոցիալական ցանցերից մեկով ինտիմ զրույցի հրապարակումից հետո բարձրացված աղմուկի հետ, որի մասնակիցներից մեկն, իբր, Թոքմաջյանն է եղել:
Նա նաև հայտնել է, որ իր նախաձեռնությամբ այդ գործով զբաղվում են իրավապահները: ՙՀենց որ ինչ-որ բան հայտնի դառնա, կհայտնեմ ձեզ՚,- նշել է Թոքմաջյանը:
Նշենք, որ նախօրեին հրապարակվել էր Հովհաննես Թոքմաջյանի և ոմն Ռուզան Հայրապետյանի իբր Facebook-յան ինտիմ զրույցից հատվածներ: Սակայն, Թոքմաջյանը հայտարարել է, որ FB իր էջը կոտրել են և տեղադրել այդ խոսակցությունը: Այս առնչությամբ Թոքմաջյանն արդեն դիմել է իրավապահ մարմիններին: