Ընթացիկ տարվա նոյեմբերին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Նրա խոսքով, եռակողմ հանդիպումը նախատեսված է Փարիզում: Դեսպանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները և խաղաղարար գործընթացում առկա խնդիրները: ՙԿարծում եմ, որ այդ հանդիպումը կարևոր նշանակություն ունի խաղաղության պահպանման համար՚,- ասել է դիվանագետը: