ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ սեպտեմբերի 9-ին միջադեպ է տեղի ունեցել: ՙՀակահարված՚ արտ-խումբն Ազգային ժողովի դարպասների վրա մեծ պաստառ է փակցրելª ՙԲարև Ռոբ՚ /երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան-խմբ./ գրությամբ:
Պաստառն ակնհայտորեն դուր չի եկել ԱԺ անվտանգության ծառայության պետին, ով, ըստ երևույթին, որոշելով պաշտպանել նախկին նախագահի արժանապատվությունը`սկզբում պոկել է պաստառը, հետո մոտեցել ՙԱ1+՚-ի լրագրող Մարինե Խաչատրյանին, հարվածել ձեռքին`գետին գցելով Ipad-ը: