Հինգշաբթի, 13 Մարտի 2014 14:04
Ուկաինայի իրադարձություններն Արևմուտքի կողմից մանրակրկիտ պլանավորված, կազմակերպված և ֆինանսավորված աշխարհաքաղաքական օպերացիան էր: Այս մասին հայտարարել է Աշխարհաքաղաքական պրոբլեմների ակադեմիայի նախագահ (Մոսկվա), Գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 13:57
Գրանդ փիղը կտեղափոխվի Թբիլիսիի կենդանաբանական այգի: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 13:51
Կարելի՞ է այսօր խոսել Ղրիմում հարավօսական սցենարը կրկնելու Կրեմլի փորձի մասին: Ինչպե՞ս է դա արտահայտվում և ինչպիսի՞ն են դրա հեռանկարները: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 13:48
ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսում է BlackBerry Enterprise Service 10 (BES 10) ծառայության տրամադրումը կորպորատիվ հաճախորդներին։ Ծառայությունը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի և ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միևնույն ժամանակ BES 10 ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։ >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 12:11
Հայաստանը մեկն է այն սակավաթիվ երկրներից, որտեղ եզդիների իրավունքները չեն ոտնահարվում: Մարտի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 12:04
Նախօրեին Երևանում կայացել է Չինաստանի հաշմանդամների գեղարվեստական անսամբլի համերգը: Ստեղծագործական խումբնստեղծվել է 1987 թվականին և մեծ ճանաչում է վայելում ինչեպս Չինաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Պարային և երաժշտական համարների միջոցով անսամբլի մասնակիցները հանդիսատեսին ցույց են տալիս արտասովոր աշխարհը, որում հաշմանդամների հնարավորությունները, գործնականում, անսահմանափակ են: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 08:47
Փոքր ՀԷԿ-երը խախտել են բնապահպանների վստահությունը Սևանում ձկնաբուծության զարգացման ծրագրի նկատմամբ: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 08:46
Հայաստանի իշխանությունները քրեական լծակներ են կիրառում Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: >>> |
Հինգշաբթի, 13 Մարտի 2014 07:51
2014 թվականի հունվարից ԱՊՀ-ում նախագահող Ուկրաինան մտադիր է դուրս գալ Համագործակցությունից: Մարտի 12-ի երեկոյան այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Ուկրաինացի դիվանագետի հավաստմամբ, իրենց նման մտադրության պատճառն ինտեգրացիոն այդ միավորման` Համագործակցության մասնակից երկրների միջև հակամարտություններում միջնորդի դերում հանդես գալու ունակության լիակատար բացակայությունն է: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 14:19
2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել VISA միջազգային համակարգի հետ: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 12:05
|
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 12:03
FIFA World Cup Brazil TM-ը Visa վճարային համակարգի աջակցությամբ, 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի Visa քարտերով կատարելով անկանխիկ վճարումներ, քարտապանները հնարավորություն կստանան մասնակցելու Բրազիլիայում կայանալիք 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը կազմակերպում է խաղարկություն իր Visa քարտապանների համար, որոնք ս.թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Visa քարտերով կկատարեն առնվազն 200,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ`կոմունալ վճարումները և քարտից քարտ փոխանցումները): 200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող է ապահովվել և' կուտակային, և' միանվագ եղանակով: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 12:01
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մտադիր է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ շարժման մեջ ներգրավել հանրապետության բուհերի հնարավորինս մեծ թվով ուսանողների և դասախոսների: Մարտի 12-ին այդ մասին խոսք է գնացել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպմանը: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 12:00
Ազգային ժողովը մարտի 12-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների մասին օրինագիծը, որով առևտրային գովազդի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի: Փոփոխության ընդունման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ` 5-ը, ևս 18-ը ձեռնպահ է մնացել: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 10:57
Ազգային ժողովը մարտի 12-ին հավանություն է տվել «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքների փոփոխությանը: Օրինագիծն ընդունվել է 66 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր խմբակցությունները և ԲՀԿ քվեարկությանը չեն մասնակցել: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 10:55
Արտակարգ ծառայությունների 911 և 112 անվճար հեռախոսահամարներն այսուհետև մատչելի կլինեն բջային կապի բոլոր բաժանորդների համար` Հայաստանում արտակարգ իրավիճակների դեպքում: Մարտի 12-ի նիստում այդպիսի որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 08:54
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 08:07
Ոչ իշխանական չորս ուժերի (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն») և քաղաքացիական ակտիվիստների մարտի 22-ի հանրահավաքը կվերաճի տևական գործընթացի, որը պետք է ավարտվի մարտի 28-ին: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: >>> |
Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 07:45
Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը, հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` ԱրմԻնֆո գործակալության խնդրանքով մեկնաբանելով Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը բողոքարկելու Շվեյցարիայի նախաձեռնությունը: >>> |