Նախօրեին
Երևանում կայացել է Չինաստանի հաշմանդամների գեղարվեստական անսամբլի
համերգը: Ստեղծագործական խումբնստեղծվել է 1987 թվականին և մեծ ճանաչում է վայելում
ինչեպս Չինաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Պարային և երաժշտական
համարների միջոցով անսամբլի մասնակիցները հանդիսատեսին ցույց են տալիս արտասովոր
աշխարհը, որում հաշմանդամների հնարավորությունները, գործնականում, անսահմանափակ
են:
«Յուրաքանչյուր պար մեր սրտերի բաբախման ռիթմն է,
յուրաքանչյուր երգ` մեղեդի, որ հոսում է մեր երակներով», - նշում են արտիստները:
Հանդիսատեսի դատին էին ներկայացվել պեկինյան օպերան տեսողության և լսողության
խնդիրներ ունեցող արտիստների կատարմամբ: Առավել հետաքրքրություն է առաջացրել
«Հազարաձեռն Գուանին աստվածուհի» համարը, որը համարվում է անսամբլի այցեքարտը:
Երեկոն առանց անակնկալի չի անցել. անսամբլի մասնակիցները
հայերրեն կատարել են «Միասին մենք արև ենք» երգը, որի երաժշտության հեղինակը
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: Բացի այդ, չինական ժողովրդական
գործիքներով կատարվել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»:
Անլիարժեքի մեջ տեսնել կատարելություն և հասկանալ, որ
նույնիսկ կոտրված ծաղիկը կարող է բուրմունք տարածել: Հասկանալ, որ եթե սրտում կա
սեր և բարություն, ապա մենք կարող ենք հազար անգամ օգնության ձեռք մեկնել
մյուսներին: Սա էր Չինաստանի հաշմանդամների գեղարվեստական անսամբլի գլխավոր
ուղերձը հանդիսատեսին:
Ինչպես նշել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան
Չանչունը, իր երկրում հատուկ ուշադրություն է հատկացվում աջակցությանը սահմանափակ
հնարավորություններով մարդկանց: Դա վերաբերում է ինչպես կրթության իրավունքի և նոր
աշխատատեղերի ստեղծման ապահովմանը, այնպես
էլ հասարակությունում հաշմանդամների ինտեգրմանը: Դեսպանը, մասնավորապես,
ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վրեջին տարիներին
Պարաօլիմպիադաներում Չինաստանի հավաքականն ավանդաբար առաջատար դիրքեր է գրավում:
Անսամբլի
հյուրախաղերն ընթացել են Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարությունների միջև
ստորագրված 2012-2016թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակում: