Ազգային
ժողովը մարտի 12-ին հավանություն է տվել «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքների փոփոխությանը:
Օրինագիծն ընդունվել է 66 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր խմբակցությունները և ԲՀԿ
քվեարկությանը չեն մասնակցել:
Մինչև քվեարկությունն սկսվելը ՀՅԴ խմբակցությունը
20 րոպե ընդմիջում է խնդրել: Քվեարկությունից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ
Մինասյանը պահանջել է ցուցավահանակին թողնել քվերակության արդյունքները:
Հիշցնենք, որ օրինագիծը
ներկայացրել էին ՀՀԿ
պատգամավորները և անկախ
պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Առաջարկվում է հայկական
հեռուստաալիքներով օղու գովազդը թույլատրել երեկոյան
ժամը 22.00—ից մինչև
առավոտյան 06.00-ն: Ինչպես օրինագիծը
ներկայացնելիս նշել է
ՀՀԿ պատգամավոր Սամվել
Ֆարմանյանը, փոփոխությունները հեռուստաալիքներին կօգնեն ամրապնդել
իրենց ֆինանսական վիճակը,
իսկ դա նշանակում
է` ավելի լավ
հոգ տանել իրենց
ծրագրերի որակի մասին:
Նրա կարծիքով, թունդ
ոգելից խմիչքների գովազդումը
հեռուստաալիքներին կօգնի
վաստակել տարեկան, ընդհանուր առմամբ,
մինչև 1 մլրդ դրամ: Նա հավելել
է, որ բացառություն
կարելի է անել
հայկական կոնյակի գովազդի
համար, որը կարելի
է հեռարձակել շուրջօրյա` երկրի տնտեսության
և արտահանման համար
կոնյակի արտադրության կարևորության
առնչությամբ: