Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը, հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` ԱրմԻնֆո գործակալության
խնդրանքով մեկնաբանելով Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը բողոքարկելու Շվեյցարիայի նախաձեռնությունը:
«Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում», - նշել է ԱԳՆ մամլո քարտուղարը:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ որոշման համաձայն, Շվեյցարիայի իշխանությունները
խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (կարծիք
արտահայտելու ազատություն) Թուրքիայի աշխա057Fավորական կուսակցության առաջնորդ
Դողու Փերինչեքի նկատմամբ` նրան դատապարտելով տուգանքի Հայոց ցեղասպանությունը
հրապարակավ ժխտելու համար: