ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի
փարիզյան հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շուրջ
բանակցություններում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է
ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի
համաձայն, հանդիպման ընթացքում մտահոություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության
կարգավորված չլինելու առնչությամբ: Ներկայացնելով Ադրբեջանի դիրքորոշումը` Մամեդյարովը
նշել է, թե Հայայստանի գործողություններում կառուցողականության բացակայությունը
խանգարում է հակամարտության կարգավորմանը, հաշտության գործընթացի առաջխաղացմանը,
խաղաղության և կայունության վերականգնմանը տարածաշրջանում: Նա նաև հայտարարել է,
թե ադրբեջանական կողմը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը:
Նրա կարծիքով, հաշտության գործընթացում առաջընթացի համար, առաջին հերթին,
«Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: