FIFA World Cup Brazil TM-ը Visa
վճարային համակարգի աջակցությամբ, 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, հանդես է գալիս հատուկ առաջարկով.
միայն Ամերիաբանկի Visa քարտերով կատարելով անկանխիկ վճարումներ, քարտապանները
հնարավորություն կստանան մասնակցելու
Բրազիլիայում կայանալիք 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը
կազմակերպում է խաղարկություն իր
Visa քարտապանների համար, որոնք ս.թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը
ներառյալ Visa քարտերով կկատարեն առնվազն 200,000 ՀՀ դրամի կամ դրան
համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ`կոմունալ վճարումները և
քարտից քարտ փոխանցումները): 200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող է
ապահովվել և' կուտակային, և' միանվագ եղանակով:
Աղբյուրի համաձայն, խաղարկությունը տեղի կունենա 2 փուլով, մասնավորապես, 2-րդ փուլին`
վիճակահանությանը, կմասնակցի առավելագույն
քանակությամբ գործարքներ իրականացրած 300 քարտապան: Խաղարկվելու է երկու ուղեգիր`յուրաքանչյուրը երկու անձի համար, ինչպես նաև`
Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակ:
Լինկ - http://ameriabank.am/userfiles/file/FIFA_Campaign_Terms_arm.pdf
Խաղարկության արդյունքում` Ամերիաբանկի այն
քարտապանը, ում անունն առաջինը դուրս կբերվի վիճակահանության արկղից,
հնարավորություն կունենա մասնակցելու ս.թ. հունիսի 16-ից մինչև 19-ը Ֆորտալեզայում կայանալիք ֆուտբոլային խաղին:
Երկրորդ քարտապանը կմասնակցի ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադորում
կայանալիք ֆուտբոլային խաղին: Խաղարկության վերաբերյալ առավել մանրամասն
տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Ամերիաբանկի
կայքում և բանկի ֆեյսբուքյան էջում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող
բանկերից
է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային
բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական
բանկային
ծառայությունների
լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ
բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային
և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով
բանկային
լուծումների
ամբողջական
փաթեթ: 2011
թվականի նոյեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր հանդես է գալիս Ամերիա
Գրուպ CY Ltd.կապիտալում 99,99% մասնակցությամբ: