Հայաստանը
մեկն է այն սակավաթիվ երկրներից, որտեղ եզդիների իրավունքները չեն ոտնահարվում:
Մարտի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի եզդիական
համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը:
«Ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում
եզդիների իրավունքները պաշտպանված են օրենքնով: 32 դպրոցներում դասավանդվում է եզդիերեն,
մենք ունենք եզդիերեն ռադիոհեռարձակման ժամեր», - նշել է համայնքի ղեկավարը: Նա
նաև հավելել է, որ ինքը միակ եզդի ակադեմիկոսն է աշխարհում, ինչը վկայում է երկրում
ազգային փոքրամասնությունների և հայերի իրավունքների հավասարության մասին: «Հենց
Հայաստանն է առաջինը եզդիներին ճանաչել որպես ազգ, նա նպաստել է եզդիերենի
ճանաչմանը: Հայաստանը դրախտ է եզդիների համար», - ընդգծել է նա:
Թամոյանն ընդսմին նշել է, որ եզդի համայնքն ունի իր
խնդիրները: Նա, մասնավորապես, նշել է վաղ ամուսնությունների խնդիրը, որը
խոչընդոտում է եզդի աղջիկների բարձրագույն կրթությանը: Նա նաև ընդգծել է, որ մյուս
փոքրամասնությունների նման եզդիները նույնպես բախվել են աղանդավորության խնդրին:
Նրա ասելով, եզդի ծնվում են, և եթե որևէ մեկը կրոնափոխ է եղել, ապա չի կարող իրեն
այդ ազգի ներկայացուցիչ համարել: