Ուկաինայի
իրադարձություններն Արևմուտքի կողմից մանրակրկիտ պլանավորված, կազմակերպված և
ֆինանսավորված աշխարհաքաղաքական օպերացիան էր: Այս մասին հայտարարել է
Աշխարհաքաղաքական պրոբլեմների ակադեմիայի նախագահ (Մոսկվա), Գեներալ-գնդապետ
Լեոնիդ Իվաշովը:
«Միայն մայդանին
անմիջականորեն աջակցելու նպատակով Վաշինգտոնը հատկացրել է 5 մլրդ.դոլար: Եվս 1
մլրդ.դոլար են հատկացրել ուկրաինական օլիգարխներն ու նրանց օտարերկրյա
գործընկերները: Արմատական ազգայնականությունը դարձավ «Ուկրաինա» օպերացիայի
գաղափարական հարթակը, իսկ պրակտիկ գործողություններն իրականացվեցին ֆաշիստական
պուտչի միջոցով: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի և Ռուսաստանի իրարից բաժանումը,
ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական օբյետների համար դրա օգտագործումը, շարունակում է մնալ
արևմտյան քաղաքական գործիչների և օլիգարխների առաջնահերթությունը: Կիևում տեղի
ունեցած պետական հեղաշրջման նախաձեռնողներն ունեին օրինական իշխանությունը
տապալելու հստակ գաղափարախոսություն և մեթոդաբանություն, գործի դնելով Ուկրաինայի
բնակչության նկատմամբ ինֆորմացիոն և հոգեբանական ազդեցության կիրառումը, ստեղծելով
նաև «Աջ հատված» տիպի գրոհային ջոկատներ»,-հաղորդել է վերլուծաբանը «Եվրասիայի
ռիթմին»:
Ընդ որում,
Իվաշովը համոզված է, որ Արևմուտքը չի ցանկանում Ուկրաինան տեսնել որպես միասնական
պետություն, ձգտելով նրա փլուզմանը և ստեղծելով միմյանց թշնամի շրջաններ, ինչպես
Հարավսլավիայում: Այլ խոսքերով, ԱՄՆ ցանկանում է Ուկրաինայում իրականացնել այսպես
կոչված «Կայունացման օպերացիա», ձգտելով ձևավորել ինստիտուցիոնալ առումով թույլ,
սեփական տարածքը վերահսկել անընդունակ մի պետության: Նրա խոսքերով, փաստաթղթում
նշված է, որ նման պետությունում կառավարությունն արդեն իսկ լիգիտիմ չէ, հետևաբար,
կարելի է գործել նրա դեմ, անտեսելով միջազգային իրավունքը: Հստակորեն ֆիքսված է նաև
«նման երկրների գործերին Նահանգների միջամտելու պարտավորությունը»: Ըստ Իվաշովի,
այդպիսի օպերացիաները համակարգում են ԱՄՆ Պետդեպարտամենտը և Անվտանգության
խորհուրդը, ինչպես նաև Կիևում գտնվող դեսպանության հատուկ ուժեղացված
ծառայությունները: Ուկրաինական օպերացիայի պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորիա Նոլանդի վրա, որին
«օգնում» է նաև ԵՄ արտասահմանյան գործերի գերագույն հանձնակատար Քէթրին Էշթնը:
«Այդ
ամենն ուղեկցվում է Ուկրաինայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության և նախագահ
Պուտինի հասցեին`Օբամայի, Օլանդի, Մերկելի և արևմտյան մյուս ղեկավարների
մեղադրանքներով: Սակայն, Արևմուտքն ամեն ինչ չէ, որ կարողանում է կանխատեսել,
մասնավորապես, որ Ղրիմի բնակչությունը չի ցանկանում ճանաչել ու ենթարկվել
մայդանակաների բանդիտական իշխանությանը, ինչի արդյունքն է` հանրաքվեի միջոցով
Ռուսաստանին վերամիավորվելու իրավունքը: Մեր երկիրը շահագրգռված չէ Ուկրաինայի
փլուզման մեջ, ձգտելով խուսափել Հարավսլավիայի ճակատագրից: Հակառակը, Ռուսաստանը
պետք է իր շուրջ համախմբի սլավոնական ժողովուրդներին, Եվրասիայի ժողովուրդներին,
ամրապնդի այդ ժողովուրդների համագործակցությունը, կատարելագործելով նաև
անվտանգության ընդհանուր համակարգը»,-եզրափակել է Իվաշովը: