Փոքր ՀԷԿ-երը խախտել են բնապահպանների վստահությունը
Սևանում ձկնաբուծության զարգացման ծրագրի նկատմամբ:
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ
զրույցում «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը նշել
է, որ համապատասխան կառույցները խոստացել էին մշտական դիտարկում անցկացնել Սևանում
ձկնաբուծության զարգացման ծրագիրն իրագործելիս: «Սակայն մենք ունենք փոքր ՀԷԿ-երի
օրինակը. մի կողմից` գաղափարը լավն է, իսկ մյուս կողմից` Հայաստանում դրա
իրագործումը հանգեցնում է լիակատար անկարգության: Մեզ մտահոգում է այն հանգամանքը,
որ, չնայած Սևանում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ դիտարկում
իրականացնելու խոստմանը, արդյունքը կլինի նույնը», - նկատել է փորձագետը:
Դանիելյանն ընդգծել է, որ
Հայաստանը դարձել է եզակի երկիր` որպես էներգիայի վերականգնվող աղբյուրներ փոքր
ՀԷԿ-երին աջակցության արդյունքների տեսանկյունից: Այն դեպքում, երբ ողջ աշխարհում
փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը գնահատվում է դրական, Հայաստանում
դրանք լուրջ վնաս են հասցնում բնությանը:
Դա վերաբերում է ինչպես ձկնանցարանների
բացակայությանը, ինչը խոչընդոտում է ձկների ձվադրմանը, այնպես էլ նվազագույն
սանիտարական և էկոլոգիական հոսքերին, ինչը վտանգում է գետերի էկոհամակարգերը: Բացի
այդ, մեկ գետի վրա միանգամից մի քանի ՓՀԷԿ կառուցելու ձգտման պատճառով առանց
ոռոգման ջրի են մնում մերձակա գյուղական համայնքները, ինչն արդեն բազմիցս վերաճել
է բողոքի զանգվածային ակցիաների:
Այդպիսով,
փոքր ՀԷԿ-երին առնչվող իրավիճակը բնապահպանների համար դարձել է ցուցադրական: «Մեր
վստահությունը խախտվել է», - ընդգծել է Դանիելյանը: