Երեթշաբթի, 24 Հունիսի 2014 05:17
Ռուսաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: >>> |
Երեթշաբթի, 24 Հունիսի 2014 05:16
Արցախ ժամանած Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին չի անհանգստացնում Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ հայտնվելու հանգամանքը: Ինչպես հաղորդում են ղարաբաղյան ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Պրոտասևիչը մամուլի ասուլիսի ժամանակ: >>> |
Երեթշաբթի, 24 Հունիսի 2014 05:15
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում: Բանկի հաճախորդները մինչև 16.09.2014թ. կարող են ձևակերպել ապառիկ բանկի գործընկեր կազմակերպությունների` որոշակի առևտրի կետերում իջեցված տոկոսադրույքով և առանց կանխավճարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: >>> |
Երեթշաբթի, 24 Հունիսի 2014 05:14
Լեռնային-ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանն ունի միայն մեկ մոտեցում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին, ԵԽ նախարարների Կոմիտեի նախագահի կարճավիճակով ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամդյարովը, պատասխանելով «սառեցված հակամարտությունների», ինչպես նաև ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հարցին: >>> |
Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 10:56
Որոտանի ՀԷԿՀ սեփականաշնորհման գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը erkir.am-ում հրապարակված հարցազրույցում: >>> |
Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 10:52
Տասնյակ ակտիվիստների ձերբակալմամբ և ծեծկռտուքով է ավարտվել էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ հադես եկող քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցների այսօրվա ակցիան: >>> |
Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 10:51
Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած առաջարկությունները Բաքվի սրտովը չեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: >>> |
Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 09:45
Ռուսաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հունիսի 23-ին Երևանում Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: >>> |
Երկուշաբթի, 23 Հունիսի 2014 07:40
Հունիսի 22-ից Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել հանրապետության ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և որոշ պատգամավորների հետ: >>> |
Շաբաթ, 21 Հունիսի 2014 12:27
Հայաստանի խորհրդարան ընդդիմությունը մեծամասնությունից` ի դմս ՀՀԿ-ի, պահանջում է հետևել օրենքի տառին: Այս մասին հունիսի 21-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի այսօրվա քվեարկությունը, որոնք, ըստ ընդդիմադիրի, ընդունվել են «Ընթացակարգի մասին» օրենքի խախտումներով: >>> |
Շաբաթ, 21 Հունիսի 2014 11:57
Սարսանգի ջրամբարի շահագործման հարցն աստիճանաբար Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի փոխհարաբերությունների օրակարգ է մտնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը`մեկնաբանելով ԵԽԽՎ-ում հարցի առաջիկա քննարկումը: Նրա խոսքով, կառուցողական երկխոսության գնալու Բաքվի պատրաստակամության և ցանկության դեպքում Սարսանգի հարցը կարող էր մեկնակետ հանդիսանալ Բաքվի և Ստեփանակերտի հարաբերությունների համար: >>> |
Շաբաթ, 21 Հունիսի 2014 11:56
ՀՀ Ազգային ժողովի հունիսի 21-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՙհաճոյախոսություններ են փոխանակել՚: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 17:53
Lydian International ընկերությունը Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքների 7 տարվա ընթացքում $55 մլն է ներդրել, լրագրողներին հայտնել է ՙGeoteam՚ ՓԲԸ Բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող Արմեն Ստեփանյանը ընկերության կողմից հետազոտվող Ամուլսարի ոսկեբեր հանքավայր կատարված պրես-տուրի ժամանակ: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 17:52
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրջորեն է տրամադրված, որպեսզի վերջ տա Յունիբանկի և «Հին Էրիվան» հոլդինգի միջև ծագած և սրվող հակամարտությանը: Աբրահամյանը լրագրողներին հաղորդել է, որ նախօրեին վերջին անգամ ընդունել է «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին և նրա հետ քնարկել հաշտության համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 17:50
Հունիսի 21-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի հոգևոր ֆիլմերի և արդի արվեստի «Ֆրեսկո» փառատոնը՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա...» խորագրով: Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշնը» և «Ծիածան» ՀԿ: Փառատոնի հոգևոր խորհրդատուն և պատասխանատուն ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն է: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 17:49
Հայաստանի Հանրային խորհրդում հունիսի 20-ին քննարկվել է «կարմի գծերի» և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց վարչական տուգանքները չվճարելու պատճառով քաղաքացիների հաշիվների սառեցման հարցը: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 17:48
ՀՀ մշակույթի նմախարար Հասմիկ Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 17:47
ACBA-Credit Agricole Բանկն ամփոփել է գարնանային քարտային ակցիայի արդյունքները, որի շրջանակներում բանկի 5 քարտապաններ, որոնք ճանաչվել են ավելի ակտիվ քարտապաններ, 7-օրյա (երկու հոգու համար) ուղեգրեր են շահել դեպի Եվրոպայի տարբեր երկրներ: Հաղթողներն ընտրվել են հունիսի 16-ին, իրենց քարտապանների կողմից` ըստ բանկում ձևավորված ավանդույթի: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 16:20
Հայաստանը հերթական անգամ կմիանա Երաժշտության տոնին, որը կանցկացվի հունիսի 21-ին: >>> |
Ուրբաթ, 20 Հունիսի 2014 16:19
ՀՅԴ-ն չի ընդունում խորհրդարանական մեծամասնության քաղաքական մոտեցումներն ու աշխատանքի մեթոդները`ի դեմս Հայաստանի հանրապետական կուսակցության, հունիսի 20-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Աղվան Վարդանյանը: >>> |