Հունիսի 22-ից Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը
միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել հանրապետության ՏՏ ոլորտի ներկայացուցիչների
և որոշ պատգամավորների հետ:
Սեանսի
ժամանակ անակնկալ է դարձել պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հաղթանակը: Բոլոր մյուսներին
Մագնուս Կարլսենը հաղթել է` բացի Տաճատ Վարդապետյանից, ով իր հաղթանակը գրանցել է
թագուհու G4 քայլից հետո:
Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանել է Վարդապետյանը, աշխարհի չեմպիոնը
փոքր-ինչ շփոթված էր և խաղի նման ելք չէր սպասում: «Սա իմ կյանքի ամենանշանակալի իրադարձությունն է», - հավաստիացրել է հայ
պատգամավորը:
Ավելացնենք,
որ Կարլսենը Հայաստան է ժամանել ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի, Acrois ընկերության
և IdeA հիմնադրամի հրավերով: Հունիսի 23-ին աշխարհի չեմպիոնը կայցելի Սյունիքի
մարզ, որտեղ միաժամանակյա խաղի սեանս կանցկացնի Տաթևի տաճարի 20 սպասավորների հետ:
Կարլսենի հետ Հայաստան են ժամանել Acrois ընկերության հիմնադիր Սերգեյ Բելոուսովը,
Almaz capital partners ընկերության ղեկավար Ալեքսանդր Գալիցկին և ՏՏ ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: