Հայաստանի
Հանրային խորհրդում հունիսի 20-ին քննարկվել է «կարմի գծերի» և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց
վարչական տուգանքները չվճարելու պատճառով քաղաքացիների հաշիվների սառեցման հարցը:
Մանսվորապես,
Խորհրդի անդամ Արմեն Տեր-Թաչանը նշել է, որ քաղաքացիների հաշիվների սառեցումը
հակասում է Հայաստանի գործող օրենսդրությանը, քանի որ համաձայն օրենսդրության,
հաշիվն ամբողջությամբ չի կարող սառեցվել միայն մի գումարի պատճառով, որը կազմում է
դրա փոքրիկ մասը: Միաժամանակ նա նշել է, որ նման պարագայում հանրային շահը տուժում
է մասնավոր շահի պատճառով: Նրա խոսքով, խնդրահարույց է նաև այն, որ քաղաքացիները
չեն կարողանում դատական կարգով լուծել այդ պրոբլեմը:
Իսկ «կարմիր
գծերի» առումով Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն իրավաբաններին հաձնարարել է
ներկայացնել առաջարկների և նկատողությունների փաթեթը, որը կներկայացվի ՀՀ նախագահ
Սերժ Սարգսանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը:
Նշենք,
որ հունիսի սկզբին բազմաթիվ քաղաքացիներ հայտարարություններ են ներկայացրել, որ
ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց վարչական տուգանքները
չվճարելու պատճառով, որոնց մասին իրենք անգամ չեն էլ իրազեկվել, իրենց բանկային
հաշիվները սառեցվել են: Նրանք նաև ընդգծել են, որ տուգանվել են անգամ այն
դեպքերում, երբ կարմի գծերով կայանատեղիներում ավտոմեքենաները կանգնեցնելու համար
ուղարկել են SMS հաղորդագրություններ: