Ռուսաստանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: Ինչպես
հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
Հեռախոսազրույցի
ընթացքում երկու պետությունների ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական համագործակցությունում
ձեռք բերված բարձր մակարդակը և արտահայտվել են դրա հետագա զարգացման օգտին:
Տարածաշրջանային
օրակարգի հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ
կարծիքներ փոխանակելիս ռուսական կողմը հաստատել է խնդրի խաղաղ կարգավորման ուղիների
որոնմանն ըստ ամենայնի աջակցելու պատրաստակամությունը: