Տասնյակ ակտիվիստների ձերբակալմամբ և ծեծկռտուքով է ավարտվել էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ հադես եկող քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցների այսօրվա ակցիան:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ հավաքված շուրջ հիսուն մարդ պահանջել է, որպեսզի իրենց մոտ դուրս գա ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը`պարզաբանելու, թե ինչ հիմունքով է էլեկտրաէներգիայի գների բարձրացման վերաբերյալ որոշում կայացվել:
Իշխանության ներկայացուցիչներն շրջապատել են ցուցարարներին ու սկսել հեռացնել նրանց Հանձնաժողովի գրասենյակի մոտից: Մի քանի առավել ակտիվ ակտիվիստներ ձերբակալվել են, ինչից հետո ակտիվիստները նստել են գետին, որպեսզի խոչընդոտեն Ոստիկանության բաժանմունք նրանց տեղափոխմանը:
Եվ այստեղ իսկական ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների նյարդերը տեղի են տվել, և վերջիններս շարքային անձնակազմի հետ միասին սկսել են ծեծել ակտիվիստներին: Ժամը երկուսի մոտ նույն հիստերիան է տեղի ունեցել արդեն փողոցի վրա, ուր ակտիվիստները որոշել են իրենց վրդովմունքն արտահայտել փողոցի բանուկ հատվածում նստացույցով: Նրանք ուժով հեռացվել են, ծեծի ենթարկվել, շատերը տեղափոխվել են Ոստիկանության բաժանմունք:
Պետք է նշել, որ ոստիկանության շատ սպաներ թույլ են պատրաստված նման ակցիաներին, հիստերիայի մեջ են հայտնվում, կորցնում ինքնատիրապետումը, ինչը վկայում են նրանց ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Ըստ երևույթին, ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը հարկավոր է ուշադրություն դարձնել տարակուսանք հարուցող այս հանգամանքի վրա: