ACBA-Credit Agricole Բանկն ամփոփել է գարնանային քարտային
ակցիայի արդյունքները, որի շրջանակներում բանկի 5 քարտապաններ, որոնք ճանաչվել են ավելի
ակտիվ քարտապաններ, 7-օրյա (երկու հոգու համար) ուղեգրեր են շահել դեպի Եվրոպայի տարբեր
երկրներ: Հաղթողներն ընտրվել են հունիսի 16-ին, իրենց քարտապանների կողմից` ըստ բանկում
ձևավորված ավանդույթի:
Իրենց մրցանակները հաղթողներն
ստացել են հունիսի 20-ին: Մրցանակները հանձնել է ACBA-Credit Agricole Բանկի գործադիր
տնօրեն Հակոբ Անդրեասյանը, հաղթողներին մաղթելով բարի ճանապարհ և հաճելի հանգիստ:
Առաջին մրցանակը շահել
է Նարեկ Սաֆարյանը (Լոնդոն), երկրորդը` Արմեն Հարությունյանը (Բարսելոն): Ակցիայի մյուս
հաղթողներն են` Մանուկ Պետրոսյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Լևոն Դավթյանը, համապատասխանաբար
ուղեգրեր շահելով դեպի Աթոնք, նեապոլ և Նիցցա:
Ակցիայի մասնակիցները
կարողացել են դառնալ ACBA-Credit Agricole Բանկի Visa, MasterCard, ArCa կամ Armenian Express
քարտերի քարտապաններ,
որոնք 2014 թվականի վերջին երեք ամիսներին այդ քարտերով կատարել են առնվազն 20 տրանսակցիա,
առնվազն 100 հազար դրամ ծավալով:
Ինչպես միջոցառման ընթացքում
նշել է ACBA-Credit Agricole Բանկի ղեկավարը, ակցիայի շրջանակներում տրամադրված ուղեգրերը
փաթեթային են ներառելով նաև ավիատոմսերի, հյուրանոցում ապրելու և ապահովագրության գները:
«Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ACBA-Credit Agricole Բանկի հաճախորդ լինելը ոչ միայն շահավետ
է ու անվտանգ, այլ նաև հաճելի, քանի որ մեր բանկն իր լոյալ հաճախորդների համար մշտապես
պատրաստում է տարբեր տեսակի հաճելի անակնկալներ ու տալիս մրցանակներ»,-նշել է Հ.Անդրիասյանը: Նա
նշել է, որ Բանկն առաջնորդվում է ընդունված ռազմավարությամբ, մտադիր է հետագայում էլ
ացկացնել նման ակցիաներ:
Զրուցելով լրագրողների հետ, բանկիրը նշել է, որ ACBA-Credit Agricole Բանկն իր հաճախորդներին առաջարկում
է զանազան քարտային պրոդուկտներ և թողարկում աշխարհում ամենատարածված քարտերը: Նա նշել
է, որ բանկը համագործակցում է համաշխարհային բոլոր վճարային համակարգերի հետ, այդ թվում`American
Express-ի հետ, հանդիսանալով այդ համակարգի բացառիկ գործընկերը Հայաստանում: «Կան կարծրատիպեր,
որ AmEx շատ թանկ է, բայց դա այդպես չէ, դրանք նախատեսված են հասարակության տարբեր
խավերի համար և ունեն Հայաստանում տարածվելու բոլոր շանսերը: Ի դեպ, առաջիկայում մենք
անակնկալ ենք պարունակում AmEx քարտապանների համար»,-հաղորդել է Հ.Անդրեսայանը:
Զրուցելով ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հետ, նա ասել է, որ AmEx թողարկումը Հայաստանում ապահովվում է միայն ACBA-Credit Agricole Բանկի կողմից, բայց այդ քարտերի սպասարկումն
իրականացնում են նաև գործընկեր-բանկերը` POS-թերմինալների միջոցով: Անդրադառնալով քարտային
շուկայի առումով բանկերի գերադասություններին, նա նշել է, որ վերջին ժամանակներս տեղական
քարտերի նկատմամբ միջազգային քարտերի գերակայությունը բացատրվում է նրանով, որ ավելի
շատ երիտասարդներ են դառնում բանկերի հաճախորդներ: Բացի այդ, միջազգային քարտերն ավելի
հարմար են ինտերնետ-վճարների և տուրիստական ուղևորությունների առումով: Անդրեասյանը
կանխատեսում է, որ 2014 թվականին Բանկի քարտերի քանակը կհասնի 180 հազարի, իսկ պլաստիկ
տրանսակցիաների ծավալը կաճի 20%, ինչը կապահովվի հաճախորդների ակտիվության և նոր հաճախորդների
ներգրավման հաշվին:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծության
տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ACBA-Credit Agricole Բանկը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների
հնգակում, ունենալով 160
հազար քարտ, որից ավելի քան 90 հազարը` տեղական ArCa քարտեր են, մոտ 47 հազարը`
Visa և ավելի քան 20 հազարը` MasterCard համակարգերի քարտեր: Ակտիվ քարտերի
ընդհանուր թվում աշխատավարձային քարտերը կազմում են 57%: Տարեկան կտրվածքով ակտիվ
քարտերի թիվն ավելացել է 15%: Տեղական քարտերի թվով բանկը գտնվում է առաջատարների
եռյակում, միջազգային քարտերով` հնգյակում, իսկ աշխատավարձային քարտերով` երկրորդ
տեղում: Պլաստիկ տրանսակցիաների ծավալով բանկը գտնվում է երկրորդ տեղում` մոտ 140
մլրդ դրամ, տարեկան աճը`15%, որից մոտ 115 մլրդ դրամ կազմել են բանկոմատային
տրանսակցիաները: Բանկն ունի 187 բանկոմատ և 1210 POS-թերմինալ: ACBA-Credit Agricole Բանկը թողարկում և սպասարկում է
տեղական և միջազգային ArCa VISA և MasterCard քարտեր, ինչպես նաև արդեն մոտ 4 տարի
է, ինչ հանդիսանում է AmEx-ի բացառիկ գործընկերը Հայաստանում: