ՀՀ մշակույթի
նմախարար Հասմիկ Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի
հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային
արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝
մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Նախարարության մամուլի ծառայությունից, հրամանը
տրվել է, նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝
իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները
վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների
խախտումները:
Նշենք, որ հաշվի առնելով,
որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված
միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ
մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին
հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի
մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս
օրերին նման մեկ այլ միջոցառում է արձանագրվել «Գառնի» պատմամշակութային
արգելոց-թանգարանի տարածքում ևս, դռները փակելով տուրիստների ու այցելուների առջև,
քանի որ տաճարի տարածքում պետք է տեղի ունենար հերթական «քյաբաբ փարթին»: Պարզվում
է, որ կերուխումի պատվիրատուն է եղել ՀՀ Կենտրոնական բանկը, որն այդ նպատակով
վճարել է 1մլն 200 հազ.դրամ: