Լեռնային-ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանն ունի
միայն մեկ մոտեցում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին, ԵԽ
նախարարների Կոմիտեի նախագահի կարճավիճակով ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի
Խորհրդարանական Վեհաժողովում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլման
Մամդյարովը, պատասխանելով «սառեցված հակամարտությունների», ինչպես նաև ԼՂՀ
հակամարտության վերաբերյալ հարցին:
Մամեդյարովը նշել
է, որ ԼՂՀ հակամարտույթունը նշանակում է միայն այն, որ Ադրբեջանը կորցրել է իր
տարածքները: «Իհարկե, այդ հակամարտության վերաբերյալ եղել են բազմաթիվ
քննարկումներ: Մենք գտնում ենք, որ ԵԽ նախարարների Կոմիտեն կարող է ավելի մեծ
ավանդ ներդնել խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Որպես Ադրբեջանի
արտգործնախարար, որը հայկական կողմի հետ անմիջականորեն մասնակցել է ԼՂՀ
հակամարտության կարգավորման բանակցություններին, կարող եմ ասել, որ հակամարտության կարգավորման պլանն արդեն առկա
է»,-նշել է Մամեդյարովը:
Նա կրկին
հիշատակել է ՄԱԿ-ի ԱԽ բնաձևերը և միջազգային իրավական նորմերը: Մամեդյարովը նշել
է, որ ԼՂՀ հակամարտույան կարգավորման առումով արդեն կան ֆունդամենտալ լուիծումներ:
«Այդ
լուծումները, որոնք ընդուվել են 1993 թվականին, ցույց են տալիս, որ Հայաստանի
նկատմամբ պահանջները դեռ ուժմեջ են: Հայաստանից պահանջվում է իր զորքերը դուրս
բերել «ադրբեջանական տարածքներից»: Գտնում եմ, որ այդ բանաձևերը պետք է կատարվեն:
Եթե հակամարտության կարգավորումն ընթանա այդ ճանապարհով, ապա դա կլինի
տարածաշրջանի օգտին: Որքան արագ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ` այնտեղ
ապրողների համար: Մենք շատ ենք հավատում, որ Եվրոպայի Խորհուրդը, ինչպես միշտ,
կպահպանի երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ իր սկզբունքային
դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը միջազգային իրավական նորմերի առումով կարող է
լինել ամենաճիշտը և օգտակարը»,-եզրափակել է Մամեդյարովը: