Շաբաթ, 12 Ապրիլի 2014 06:53
Եթե ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, երկրների միջև երկկողմ հարաբերությունները կարող են վատթարանալ: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մազհար Բագլին: >>> |
Շաբաթ, 12 Ապրիլի 2014 06:46
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավարն այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը: >>> |
Շաբաթ, 12 Ապրիլի 2014 06:45
ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված մրցույթի հաղթողներին: Կանանց միամսյակին նվիրված մրցույթի հիմնական նպատակն էր բացահայտել գեղեցիկի, սիրո և մայրության ամենայուրահատուկ դրսևորումները։ >>> |
Շաբաթ, 12 Ապրիլի 2014 06:42
Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի ՙԿիլիկիա՚ մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում: >>> |
Շաբաթ, 12 Ապրիլի 2014 06:42
Արդշինինվեստբանկն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ, որը սպասարկվում է Բանկի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման կետերում: >>> |
Շաբաթ, 12 Ապրիլի 2014 06:38
Orange-ը ներկայացրեց ապառիկի նոր պայմաններ իր ամսական բաժանորդագրությունների օգտատերերի համար: Այսուհետ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրությունների 3000 սակագնային պլանին բաժանորդագրվելիս հաճախորդները կարող են հեռախոսասարք ձեռք բերել 0% կանխավճար, 0% միջնորդավճար և 12% տարեկան տոկոսադրույքով՝ սովորական 20%-ի փոխարեն: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 17:39
Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա։ Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀԱԿ հայտարարությունում: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:15
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեի ընդունած բանաձևը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի և Հայաստանի հաշտության գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով Anadolu գործակալությունը: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:14
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման պատճառներից մեկն Անկարայի և Վաշինգտոնի միջև փչացած հարաբերություններն են: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:12
Երևանի կոնյակի գործարանը №1 կոնյակ արտադրողն է Հայաստանում և №1 արտահանողը, այսօր Ֆրանսիայի դեսպանատանը ֆրանսիացի խոշոր արտադրող Պոլ Ռիկարի հիշատակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսպիսի խոսքերով է իր վերաբերմունքն արտահայտել գործարանի գործունեության և դեսպանատան ու գործարանի միջև առաջացած վստահական հարաբերությունների նկատմամբ: Նա ավելացրել է, որ գործարանը ֆրանսիական դեսպանատան գլխավոր հովանավորը և ՙնախանձախնդիր մեկենասն է՚: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:09
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը, ինչպես նաև Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Պսակիի`դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են այդ հարցում ԱՄՆ մտադրությունների լրջության մասին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 15:07
ՙԴեմ եմ՚-ը միակ շարժումն է, որը կարող է իրական փոփոխությունների հանգեցնել երկրում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 12:16
ԱՄՆ Սենատի կոմիտեն, ընդունելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՙհապճեպ և անփույթ պատրաստված՚ բանաձևի նախագիծ, գերազանցել է իր լիազորությունները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 12:13
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 10:56
2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ծրագրում է ապահովել վարկային պորտֆելի մինչև 98 մլրդ դրամի աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետերի կողմից հաստատված ռազմավարական զարգացման Ծրագրով 2014 թվականին բանկը կիրականացնի կոնսերվատիվ, հավասարակշռված վարկային քաղաքականություն, պահպանելովով ներկայիս վարկային պորտֆելը որակապես նոր մակարդակի վրա, ապահովելով նաև իրացվելիության բարձր մակարդակ: Նախատեսվում է բարձրացնել ՓՄՁ ոլորտին տրամադրվող վարկերի մասնաբաժինը: Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ծավալները հասցնել 17.5 մլրդ.դրամի: Պորտֆելի աճը նախատեսվում է ինչպես միջազգգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: 2013 թվականի արդյունքներով բանկի կողմից տրամադրված վարկային և այլ փոխառությունները կազմել են մոտ 92 մլրդ.դրամ: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 10:53
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որը Վաշինգտոնին կոչ է անում իր արտաքին քաղաքականությունում հաշվի առնել Ցեղասպանության դասերն ու հետևանքները: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 10:49
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից շնորհիվ «Տրանսկրեդիտբանկ» ԲԲԸ բանկոմատային ցանցի միացման: Այժմ Բանկի Visa և MasterCard քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցները ՎՏԲ24-ի, ԱՊՀ երկրներում և Վրաստանում գործող ՎՏԲ բանկերում: Գումար կանխիկացնել կարելի է առանց լրացուցիչ միջնորդավճարի նույն պայմաններով, ինչ սեփական բանկում: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 08:50
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանին հաղորդել է, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիայի մեջ մտնելու հարց չկա, և կուսակցության առաջնահերթ նպատակը երկրի զարգացումն է, բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: >>> |
Ուրբաթ, 11 Ապրիլի 2014 07:42
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ապրիլի 10-ին ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որը Վաշինգտոնին կոչ է անում իր արտաքին քաղաքականության մեջ հաշվի առնել Ցեղասպանության դասերն ու հետևանքները: >>> |
Հինգշաբթի, 10 Ապրիլի 2014 18:46
Ապրիլի 10-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստին զուգահեռ, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի Հայաստանի նոր վարչապետի թեկնածուին, ընթանում է նաև «Հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպումը: >>> |