ՎՏԲ-Հայաստան Բանկի
հաճախորդները կարող են օգտվել ՎՏԲ խմբի բանկոմատների ընդլայնված ցանցից շնորհիվ
«Տրանսկրեդիտբանկ» ԲԲԸ բանկոմատային ցանցի միացման: Այժմ Բանկի Visa և MasterCard
քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցները ՎՏԲ24-ի, ԱՊՀ երկրներում և
Վրաստանում գործող ՎՏԲ բանկերում: Գումար կանխիկացնել կարելի է առանց լրացուցիչ
միջնորդավճարի նույն պայմաններով, ինչ սեփական բանկում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը
կարող է գտնել` ներբեռնելով Android և iOS, Windows ծրագրով աշխատող
սարքերի համար հավելված Apple Store, Android Market և Windows Phone
խանութներում: Հավելվածը իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ
հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն մոտակա գործող բանկոմատի տեղակայման
վայրի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ բանկոմատի մոտ
հասնելու հետիոտնային կամ ավտոմոբիլային ճանապարհը:
Աղբյուրի համաձայն, 2011թ. հունիսից ՎՏԲ-Հայաստան Բանկն
իր քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՌԴ,
Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան/ և Վրաստանում ՎՏԲ դուստր-բանկերի բանկոմատներում
կանխիկացնելու դրամական միջոցներ նույն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող միջնորդավճարով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական խնդիրներից է տրամադրել հաճախորդներին բարձր
մակարդակի սպասարկում: ՎՏԲ խմբի բանկոմատների ցանցի ընդլայնումը
«Տրանսկրեդիտբանկի» բանկոմատային ցանցի միացման շնորհիվ մեզ թույլ կտա դարձնել
բանկային ծառայությունները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար ավելի հասանելի
խմբի ներկայության բոլոր երկրներում: Ընդ որում` գումար
կանխիկացնելիս սակագները չեն տարբերվելու ՎՏԲ-Հայաստան Բանկի սակագներից»,-նմշել է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է
դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ
100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի
ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:
Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67
մասնաճյուղ: