ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանին հաղորդել է, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիայի
մեջ մտնելու հարց չկա, և կուսակցության առաջնահերթ նպատակը երկրի զարգացումն է,
բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության
հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը նաև նշել է, որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին,
ինչի մասին նույնպես երեկ հայտարարվել է նախագահ Սերժ Սարգսյաի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, ԲՀԿ ղեկավարը հայտարարել է, որ տվյալ փուլում կուսակցությունը դեմ է
սահմանադրական ռեֆորմներին, հաշվի առնելով երկրում չլուծված տասնյակ խմդիրները:
Նշենք,
որ Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մշակման
հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների նախագծի հայեցակարգի նախնական
տարբերակը, որի հիմնական ինտրիգը, ինչպես ավելի վաղ շրջանառվում էր, Հայաստանի
կառավարման խորհրդարանական ձևի անցման մասին առաջարկությունն է: Փաստաթուղթը,
մասնավորապես, նախատեսում է խորհրդարանի վերահսկողական լիազորությունների
ընդլայնում, օրենսդիր մարմնին յոթ տարի ժամկետով նախագահ ընտրելու իրավունքի
շնորհում: Փաստաթղթի հեղինակները նման ՙբարեփոխումները՚ բացատրում են գերհզոր
նախագահի ձեռքում իշխանության մենաշնորհումը բացառելու ձգտմամբ, քանի որ, նման
նախագահը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ողջ իշխանությունը
կենտրոնացնում է իր ձեռքում: