Ապրիլի 10-ին,
Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստին զուգահեռ, որտեղ
նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի Հայաստանի նոր վարչապետի թեկնածուին, ընթանում
է նաև «Հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպումը:
Ինչպես հաղորդում են ԱրմԻնֆո գործակալության
աղբյուրները, ներկայումս հանդիպում է տեղի ունենում ԲՀԿ ղեկակավար Գագիկ
Ծառուկյանի և ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, որտեղ քննարկվում են երկրի
քաղաքական և տնտեսական իրավիճկի բարելավման հետ կապված հարցեր: ներկա պահին
հանդիպում է տեղի ունենում նաև Ստեփան Դեմիրճյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև,
որտեղ քննարկվում են նույն հարցերը:
Աղբյուրները նաև հաղորդում են, որ երեք ուժերի առաջնորդները
որոշել է հետագա հանդիպումներն անցկացնել առանց ՀՅԴ-ի ներկայացուցիչների, քանի որ
վերջինս նախագահի հետ քաղաքական խորհրդակցություների ընթացքում արդեն ներկայացրել
էր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վերաբերյալ իր 7 կետերը:
Նշենք,
որ ժամը 16:00-ից ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել էր Սերժ Սարգսյանի
խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, Հայաստանի 13-րդ
վարչապետի թեկնածուի առաջադրման կապակցությամբ: Ի դեպ, ՀՅԴ և ԲՀԿ
ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ, իսկ ՀԱԿ և «Ժառանգության»
ներկայացուցիչները հրաժարվել են քաղաքական խորհրդակցություններից: