2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
ծրագրում է ապահովել վարկային պորտֆելի մինչև 98 մլրդ դրամի աճ: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
բաժնետերի կողմից հաստատված ռազմավարական զարգացման Ծրագրով 2014 թվականին բանկը
կիրականացնի կոնսերվատիվ, հավասարակշռված վարկային քաղաքականություն, պահպանելովով
ներկայիս վարկային պորտֆելը որակապես նոր մակարդակի վրա, ապահովելով նաև
իրացվելիության բարձր մակարդակ: Նախատեսվում է բարձրացնել ՓՄՁ ոլորտին տրամադրվող
վարկերի մասնաբաժինը: Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ծավալները
հասցնել 17.5 մլրդ.դրամի: Պորտֆելի աճը նախատեսվում է ինչպես միջազգգային ծրագրերի
շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: 2013 թվականի
արդյունքներով բանկի կողմից տրամադրված վարկային և այլ փոխառությունները կազմել են
մոտ 92 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական
Վարկանիշի, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը 2013 թվականին աճել է 27,4 %,
մինչև 21.4 մլրդ դրամ: Զուտ շահույթը 2013 թ կազմել է 475,9 մլն դրամ: Բանկի ընդհանուր
պարտավորություններն 2013-ին ավելացել են 2 անգամ, մինչև 212,1 մլրդ դրամ,
հիմնականում ցպահանջ ավանդների էական և ժամկետային ավանդների 15 % աճի հաշվին: Բանկի
ակտիվներն 2013-ին աճել են2 անգամ, մինչև 233.5 մլրդ դրամ:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի
խումբ» ՓԲԸ ստեղծվել է 1998 թվականին, Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնեսը և
ֆինանսական հոսքերը սպասարկելու նպատակով: 2007 թվականից բանկը հանդիսանում է
ռուսաստանյան «Գազպրոմբանկի» դուստրը, որի մուտքը հայաստանյան շուկա նշանավորվեց
ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով: