Arminfo.info



Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին





Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տվել ՀԱԿ-ին նախընտրական արշավը քաղաքական շոուի չվերածել
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:17

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսին խորհուրդ է տվել Երևանի Ավագանու խորհրդի նախընտրական արշավը քաղաքական շոուի չվերածել :

ՙՀԱԿ ակտիվիստ Ալիկ Սարգսյանի և ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպերը գտնվում են իրավական հարթության վրա, և պետք չէ տեղափոխել դրանք  քաղաքական հարթություն: Նման դեպքերի հետաքննման համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք էլ պետք է զբաղվեն դրանցով, հետևաբար`ՀԱԿ-ը պետք է դիմի նրանց՚,- նշել է Շարմազանովը: Նա նաև ընդգծել է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս երկրում խոսքի ազատության օգտին և դատապարտոիմ է լրագրողների աշխատանքի խոչընդոտման հետ կապված ցանկացած միջադեպ: ՙՄենք բազմիցս հայտարարել ենք, որ նման երևույթները մեզ համար անընդունելի են՚,- նշել է նա:

Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում հաղորդել է, որ ապրիլի 23-ին
Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնություն է գործադրվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։
Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ ՙոչ յուրային՚ լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Արամ Պապայանը։

Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակում է կատարվել Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

>>>
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նախագահ Բարաք Օբամային կոչ է արել կատարել Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խոստումը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:16

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նախագահ Բարաք Օբամային կոչ է արել կատարել իր խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է ՙԱսբարեզ՚ թերթը, կոնգրեսականն իր նամակում հիշեցնում է, որ սենատոր եղած ժամանակ Օբաման աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ՙԱմերիկան չպետք է ասոցացվի ցեղասպանության ժխտման հետ: Հայոց ցեղասպանության զոհերն արժանի են ճանաչման: Անցյալի ճանաչումն առաջին քայլն է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին՚, - ընդգծել է Շերմանը:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ ակտիվիստները կոչ են անում Անկարային պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության համար
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:15

 Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ  ապրիլի 24-ին կկայանա բողոքի ակցիա, որի մասնակիցներն ԱՄՆ-ից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով ամերիկահայերն ու ցեղասպանության դեմ պայքարի ակտիվիստները փողոց դուրս կգան` Թուրքիային պատասխանատվության ենթարկելու կոչերով:

ՙԱյս բողոքը դուրս է գալիս 1,5 միլիոն զոհերին հիշատակելու շրջանակներից, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն ընդգծում է այն մարդկանց  ժխտողական քաղաքականությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնց նախնիներն իրագործել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը,  վերջ դնելու համար ցեղասպանություններին, որոնք շարունակում են հետապնդել մարդկությանը  21-րդ դարում՚, - ընդգծել է միջոցառման գլխավոր կազմակերպիչներից մեկը` Լորի Թաշչյանը:

>>>
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության գործադրումը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:14

Այսօր՝ ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող ՙIlur՚ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ։

ՙՏարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները նախ պահանջել են, որ ՙոչ յուրային՚ լրագրողը հեռանա միջոցառման վայրից, ապա հարձակվել են նրա վրա, հարվածներ տեղացել, քաշքշել ու պատռոտել հագուստը։ Լրագրողից խլել են նրա տեսանկարահանող սարքը, ջնջել նկարածը։ Լրագրողը մարմնական վնասվածք է ստացել։ Լրագրողին հարվածողին, այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել. դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանի եւ ավագանու թեկնածու Արամ Պապայանը։ Լրագրողի նկատմամբ բռնության գործադրման ողջ ընթացքում կատարվող ծանր հանցագործությանը անհաղորդ ու անտարբեր հետեւել են քիչ հեռու կանգնած ոստիկանները։ Զանգահարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նույնպես օպերատիվ օգնություն չի ստացվել։

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված նողկալի արարքը, ինչը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի իրական դեմքի արտապատկերումն է։ Լրագրողական աշխարհը, իրավապաշտպան կազմակերպությունները, համապատասխան միջազգային կառույցները, հասարակությունը, հուսով ենք, իրենց վերաբերմունքը կարտահայտեն զազրելի այս փաստի նկատմամբ՚,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

>>>
Հայ կաթողիկոսները Թուրքիայից պահանջել են լիովին փոխհատուցել հայ ժողովրդի կորուստները
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:14

 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում  Թուրքիայից պահանջել են վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները:

Կաթողիկոսները, մասնավորապես, նշել են, որ 2015 թվականին հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում եւ Սփյուռքում նշելու է Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՙԱնհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում, ինչպես եւ Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաեւ եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ եւ այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` ՙլքյալ կալվածքներ՚ անվան տակ՚, - նշվում է համատղե հայտարարությունում:

Կաթողիկոսները նաև ընդգծել են, որ Ցեղասպանությունից 98 տարի անց Թուրքիյի ներկա պետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլեւ շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը: ՙՀետեւաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը եւ պահանջում. 1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց 3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները: Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգեւ կյանքի, մարդու արժանապատվության եւ մարդկության խաղաղ համակեցության դեմ՚, - նշել են կաթողիկոսները: Նրանք նաև երախտագիտություն են հայտնել բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին եւ հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ: ՙՀայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաեւ այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության եւ արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել եւ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության եւ հայության իրավունքների պաշտպանության՚, - եզրափակել են նրանք:

>>>
Ֆրեզնոյի շրջանային խորհուրդը ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:13

 Նախօրեին Ֆրեզնոյի շրջանային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունն ու Հայոց ցեղասպանությունը:

ՙՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղն անկլավ է Հարավային Կովկասում եւ պատմական հայկական տարածք է, որի բնակչության մեծ մասը հայեր են, իսկ 1921 թվականին բռնապետ Իոսիֆ Ստալինի հրամանով ԼՂ-ն աջանտվել է Հայաստանից եւ հանձնվել Խորհրդային Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ 1988թ. փետրվարի 20-ին Ղարաբաղում սկսվել է ազգային-ազատագրական շարժում, որը ոգեշնչել է ողջ Խորհրդային Միության ժողովրդին պայքարի ելնել բռնապետության դեմ եւ հանուն սեփական իրավունքների ու ազատությունների, օգնելով ժողովրդավարության զարգացմանը միլիոնավոր մարդկանց համար, ինչպես նաեւ, նկատի ունենալով, որ 1989 թվականին ԱՄՆ Սենատն իր աջակցություննէ հայտնել ԼՂ ժողովրդի իրավաչափ ձգտմանը, եւ որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂ ընտրված օրենսդիր մարմինը հայտարարել է ԼՂՀ ստեղծման մասին,  ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ ժողովուրդը քվեարկել է տարածաշրջանի անկախության համար եւ 1992 թվականի հունվարի 6-ին ժողովրդավարական եղանակով ընտրված ԼՂՀ օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, հաշվի առնելով, որ ի պատասխան ԼՂՀ ազատության ձգտումների, Ադրբեջանը պատասխանել է ջարդերով Սումգայիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում եւ զանգվածային ագրեսիա նախաձեռնել երիտասարդ ժողովրդավարության դեմ, նկատի ունենալով, որ, չնայած 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրին, ԼՂՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը շարունակում են մնալ տարածաշրջանային լարվածության եւ բռնության գործողությունների սպառնալիքի տակ, հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն իր անկախության հռչակման պահից հասել է զգալի առաջընթացի ժողովրդավարական պետության կառուցման հարցում, ինչը լավագույնս ցուցադրվել է 2012-ի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանկ, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ եւ արդար, նկատի ունենալով, որ 2013-ի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը, որի ժամանակ Օսմանյան կայսրության կառավարության ձեռքով սպանվել է շուրջ 1,5 մլն հայ, Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհուրդը որոշում է, որ սույնով հավանություն է տալիս եւ աջակցում է ԼՂՀ-ի շարունակական ջանքերին իր՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության զարգացման գործում, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը, եւ հարգանքով կոչ է անում Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմին, ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու ժողովրդավարական անկախությանը, ինչպես նաեւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության մեջ:

Որոշում ենք, որ Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհուրդը հարգանքով խնդրում է ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՚, - նշվում է Ֆրեզնոյի շրջանային խորհրդի որոշման մեջ:

Այսօր, ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Երևանում ներկայացվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 10:11

 Երևանում ներկայացվել են  Գորան Գուների ՙՀոշոտված Հայաստան՚ և ՙՀայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով՚ գրքերը: Գրքերի հեղինակը ՙՇվեդական եկեղեցի՚ հանդեսի գլխավոր խմբագիրն է և դասավանդում է Ստոկհոլմի աստվածաբանության համալսարանում:

ՙՀոշոտված Հայաստան՚ գրքում պատմվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած աղջկա կյանքի մասին, ով կոտորածի հետևանքով կորցրել է ընտանիքը, այնուհետև բռնի պահվել տարբեր փաշաների հարեմներում, և փախուստից հետո գաղթել է Թիֆլիս, ապա Նորվեգիա, այնուհետև տեղափոխվել է Նյու-Յորք։ ՙՀայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով՚ գրքում ներկայացված է  սկանդինավյան միսիոներ կանանց տեսանկյունը Հայոց ցեղասպանության մասին։

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Հայաստանի հախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 09:15

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ այցելել են Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ամենայն հայոց Կաթողիկոսը աղոթք է կարդացել, մատուցվել է պատարագ անմեղ զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
Ողջ աշխարհի հայերը հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2013 07:44

Այսօր, ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից:

Ամեն տարի այս օրը Հայաստանի մայրաքաղաքից և մարզերից տասնյակ հազարավոր մարդիկ ծաղիկներ  են բերում Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Ըստ ավանդույթի, այս օրը հուշահամալիր են այցելումՀայաստանի նախագահը, կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները, հոգևորականության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր, քաղաքական, մշակույթի գործիչներ և մտավորականության ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Զանգվածային ակցիաներ են անցկացվում նաև բոլոր այն երկներում Թուրքիայի դեսպանատների առջև, որտեղ բնակվում են հայեր:

Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի  խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

>>>
ՀՅԴ պատգամավոր.Հայերին Թուրքիայից ոչ թե ներողություններ են պետք, այլ փոխհատուցում
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:42

Հայերին Թուրքիայից ոչ թե ներողություններ են պետք, այլ փոխհատուցում, հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն Ազատության հրապարակում:

Ըստ Հովհաննիսյանի, Թուրքիան ցանկանում է ամբողջովին արմատախիլ անել հայկական հետքն Արևմտյան Հայաստանում, փոխելով եկեղեցիների, բնակավայրերի, անգամ ծտերի անունները: Նա նաև նշել է, որ Թուրքիան իր գրպանային շնիկով ¥նկատի ունի Ադրբեջանը¤ փորձում է մեկուսացնել Հայաստանին միջազգային նախագծերից: ՙՀայաստանի դեմ տարվում է առանց հայտարարելու պատերազմ, բայց մենք մեր միասնությամբ, քայլ առ քայլ, կազատագրենք մեր տարածքները՚,-նշել է Հովհաննիսյանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ազատության հապարակից, Թուրքիայի դրոշն այրելուց հետո երթը ջահերով, Բաղրամյան պողոտայով, ընթացավ դեպի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրա խոսքերով, երևանցիների բնակարաններում ամենուր անջատվել են լույսերը և վառվել են մոմեր, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

>>>
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է գործարկել ՙcash-back՚ համակարգը:
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:42

 ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է գործարկել ՙcash-back՚ համակարգը: Ներկայումս ՙcash-back՚ համակարգից կարող են օգտվել միայն բանկի աշխատակիցները: Շուտով տվյալ ծառայությունը հասանելի կլինի այն կորպորատիվ հաճախորդներին, ովքեր աշխատավարձ են ստանում պլաստիկ քարտերով, իսկ հետագայում` նաև բանկի բոլոր հաճախորդներին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  ՙCash-back՚ համակարգը թույլ է տալիս Բանկի անկանխիկ սպասարկման ցանցում իրականացված գործարքի գումարի 1%-ը հետ մուտքագրել քարտային հաշվին: Այն գործում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զեղչային համակարգի ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում` առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական, ինչպես նաև հանգստի և զվարճանքների բազմաթիվ կենտրոններ: Սպասարկման կետերի ցուցակին կարող եք ծանոթանալ` այցելելով  http://www.areximbank.am/am/discount_program/ կայքէջը:

>>>
Հայփոստը մտադիր է իր բաժանումնքներում կատարել ծանրոցների մաքսային ձևակերպումներ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:41

 Հայաստանի փոստային օպերատոր ՙՀայփոստ՚ ընկերությունը բանակցում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հետ, արտասահմանից ստացվող ծանրոցների մաքսային ձևակերպման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նաև պատասխանել է, որ ներկայումս Հայաստանում էլեկտրոնային խանութների միջոցով ապրանքներ ստացող անձանց սպասարկման հարցում պրոբլեմներ չկան: Գեչիջյանը նշել է, որ այդ հարցում Հայփոստի ծառայությունները մի քանի անգամ ավելի էժան են, քան արտասահմանում մատուցվող նման ծառայութոյւնները:

Նշենք, որ Հայփոստն ավանդական փոստային ծառայություններից բացի մատուցում է նաև կատալոգներով առևտրի, ապահովագրության, ինչպես նաև փոստ-բանկային և սուրհանդակային ծառայություններ:

Նշենք, որ Հայփոստի կոնցեսիոն կառավարիչն է Haypost Trust Management ընկերությունը: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին: Իսկ Haypost Trust Management ընկերության շահառուն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

>>>
ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ-ն և ՙՍոլարթ՚ ընկերությունը նախագծային աշխատանքներ կիրականացնեն արևային էներգետիկայի զարգացման ոլորտում
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:41

 ՙՄաքուր էներգիա՚ Հասարակական կազմակերպությունը և  ՙՍոլարթ՚ ՓԲԸ նախագծային աշխատանքներ կիրականացնեն արևային էներգետիկայի ոլորտում:

 Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ-ից, ապրիլի 22-ին ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ-ն համագործակցության հուշագիր կնքեց ՙՍոլարթ՚ ՓԲԸ հետ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ ուժերով նպաստել Հայաստնում էներգետիկայի ոլորտի հումանիզացման ու ժողովրդավարացման գործընթացին: Կազմակերպությունները պարտականություն ստանձնեցին անցկացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում արևային էներգիայի ներուժի բացահայտմանն ու ուսումնասիրմանը:

ՙՀայաստանում շատ կարևոր է աջակցել էներգետիկ ոլորտում գործարարության կայուն և շարունակական զարգացմանը: Տարվա սկզբին մենք հայտարարել էինք, որ համախմբելու ենք մեր շուրջ ոլորտի առաջատարներին՝ կամրջի դեր խաղալով պոտենցիալ դոնորների և տնտեսվարող սուբյեկտների միջև: Այս քաղաքականությունն արդեն իր պտուղներն է տալիս: Մեր գործընկերների ակումբին միացավ նաև «Սոլարթե ընկերությունը, որն, անկասկած, Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատարն է և հայտնի է մի շարք իրականացված խոշոր նախագծերով՚, - նշեց ՙՄաքուր Էներգիա՚ ՀԿ նախագահ Վահե Դավթյանը: Նրա խոսքերով, Հայաստանը զգալի առավելություններ ունի արևային էներգետիկան զարգացնելու համար արևադարձային գոտուն մոտ լինելու և բարենպաստ կլիմայական պայմանների հաշվին: ՙ1 քմ հորիզոնական մակերևույթի համար մեր երկրի արևային էներգիայի միջին տարեկան մեծությունը կազմում է 1720 կՎտ–ժ/քմ, այն դեպքում, երբ Եվրոպայում տվյալ ցուցանիշը կազմում է ընդամենը 1000 կՎտ–ժ/քմ՚, -  հավելեց Վ. Դավթյանը:

ՙՍոլարթ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթին Մելիքյանն իր հերթին ընդգծեց, որ ոլորտի ձեռնարկությունների միջև ակտիվ համագործակցության հաստատումը ռազմավարական լուրջ խնդիր է լուծում, քանի որ ՀՀ էներգետիկ հիմնախնդիրների լուծման համար նախ և առաջ անհրաժեշտ է լիարժեք կոոպերացիայի կայացումը տնտեսվարողների միջև՝ թե' տեղեկատվության փոխանակման, թե' համատեղ նախագծերի իրականացման և թե' կոնսուլտացիոն աշխատանքների ասպարեզներում: ՙԱյլընտրանքային էներգիայի՝ որպես համակարգի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ցուցաբերել կոմպլեքսային մոտեցում. ոլորտի  բոլոր կառույցները պետք է դիտարկվեն որպես մեկ ընդհանուր շղթայի օղակներ: Այս առումով ՙՄաքուր էնրգիա՚ ՀԿ-ի նախաձեռնությունն շատ ողջունելի է: Մենք պատրաստ ենք աջակցել ՀԿ-ին և իրականացնել համաձայնեցված նախագծային աշխատանքներ՚, - նշեց Ա. Մելիքյանը:

Նշենք, որ ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ հիմնադրվել է 2012 թ. դեկտեմբերին: Կազմակերպության նպատակն է  բազմակողմ աջակցություն ցուցաբերել Հայաստանի էներգետիկ անվտանգության կայացմանն ու զարգացմանը էներգետիկայի` որպես առանցքային տնտեսական կատեգորիայի հումանիզացիայի և ժողովրդավարացման ճանապարհով։ Այսպիսով, կազմակերպությունն իր առաջ խնդիր է դնում բազմակողմ ուսումնասիրման ենթարկել ՀՀ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ներուժը` այն դիտարկելով որպես անհրաժեշտ տարր էներգետիկ անկախության ապահովման գործում։

ՙՍոլԱրթ՚ ՓԲԸ մշակում է հիբրիդային էներգոխնայող ջեռուցման համակարգեր, որոնք աշխատում են ինչպես ավանդական վառելիքով, այնպես ել օգտագործելով արևի էներգիան: ՙՍոլԱրթ՚ ՓԲԸ-ն մատուցում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էներգախնայող ջեռուցման համակարգերի նախագծում, արտադրություն և տեղադրում, արևային մարտկոցների, մեքենաների և արտադրական սարքավորումների, ավտոմատ հոսքագծերի նախագծում և պատրաստում, եռաչափ մոդելավորում և բանվորական գծագրերի մշակում: Ընկերության նպատակն է հաշախորդներին ապահովել էնէրգախնայող լուծումներով և զերծ պահել նրանց էներգիայի գների տատանումից:

>>>
Սկավառակներ վաճառողները Հայաստանի նախագահին խնդրում են հոլոգրամներ տրամադրել հին ապրանքի սպառման համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:39

 Այսօր սկավառակներ վաճառողները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց:

Ակցիայի մասնակիցները Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակ են հանձնել նախագահի աշխատակազմին, որում խնդրում են հոլոգրամներ տրամադրել մնացած ապրանքն սպառելու համար: Խանութների տերերը պատրաստ են դրանից հետո ենթարկվել օրեննքին և առանց հոլոգրամի սկավառակներ չվաճառել:

Նամակը նախագահի նստավայրում ընդունել են և խոստացել ընթացք տալ կոլեկտիվ դիմումին: Սակայն այդ պատասխանն այնքան էլ չի գոհացրել հավաքվածներին: Գործը կարող է ձգձգվել երկար ամիսներ, իսկ այդ ժամանակաընթացքում տերերը պետք է հարկեր վճարեն փակ խանութների համար և հոգան իրենց ընտանիքների ապրուստը:

Հիշեցնենք, որ 2012  թվականի հոկտեմբերին ուժի մեջ է մտել օրենսդրական նորմ այն մասին, որ ապրիլի 18-ից Հայաստանում արգելվում է մտավոր սեփականության օբյեկտների տեղեկատվության կրիչների իրացումը, որոնց իսկությունը հաստատված չէ վերահսկիչ մակնիշներով, որոնք տնտեսավարող սուբյեկտին տրվում են Մտավոր սեփականության գործակալության` իրավատերերի հետ նրանց պայմանագրերի իրավաչափության տեղեկանքների հիման վրա: Այդ առնչությամբ ապրիլի 18-ից սկավառակների վաճառքի բոլոր խանութները փակվել են, քանի որ առանց հոլոգրամի սկավառակ վաճառողները կտուգանվեն 2,5 մլն դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում նրանց սպասվում է 2 տարի ազատազրկում:

Ավելի վաղ սկավառակների տիրաժավորմամբ զբաղվող հայկական ցանցերի և ֆիրմաների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ՄՍ գործակալության կամայականության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև:

>>>
Հայփոստը համալրել է իր ավտոտնտեսությունը 25 նոր ավտոմեքենաներով
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:38

Օրերս ՙՀայփոստ՚-ը համալրել է իր ավտոնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում: Ինչպեես այսօր կայացած շնորհանդեսին հաղորդել է ընկերության տնօրեն Խուան Կառլո Գեչիջյանը, Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:

Ըստ Գեչիջյանի, ավտոնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Նոր փոխադրամիջոցները հնարավորություն կտան փոստային բաժանմունքներ հասնել ավելի արագ և անվտանգ: Այդ նպատակով ավտոմեքենաները հագեցած են GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա վերահսկել մեքենաների հոսքը անմիջապես գլխամասից:
Նոր փոխադրամիջոցները վառելիքի ավելի քիչ ծախս են նախատեսում, ինչն անմիջական բնապահպանական ազդեցություն ունի, և կրճատում են ընկերություն գործառնական ծախսերը:
 
Նա նշել է, որ յուրաքանչյուր տարի Հայփոստի ավտոտնտեսության ընդալնումն ու արդիականացումը ՙՀայփոստ թրասթ մենեջմենթ՚-ի կողմից մշակած զարգացման ռազմավարության կարևոր մասն է կազմում: Այն ուղղված է Հայփոստի վերափոխմանը` ավելի դինամիկ, ճկուն և բարձրորակ սպասարկման չափորոշիչներին համապատասխանող փոստային օպերատորի: Առաջին ՙՓոստմոբիլը՚ կսպասարկի Արագածոտնի մարզի համայնքները: Նախատեսվում է նման շարժական բաժանմունքներ ներդնել նաև մյուս մարզերում: Ծրագիրը ներդրվել է ռուսական ՙՊոչտա Ռոսսիի՚, ինչպես նաև La Poste և Poste Italiane ընկերությունների փորձի հիման վրա: Դա գյուղացիներին թույլ կտա իրականացնել կոմունալ վճարներ, կատարել դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել պարբերական հրատարակումներին, օգտվել առևտրի, ինչպես նաև ավանդական փոստային ծառայություններից:

Ըստ ընկերության ղեկավարի, ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոր, արդիականացված ծառայությունների ներդրում, ինչի հետ կապված նախատեսվում է ցանցն ամեն տարի համալրել 50 նոր բաժանմունքներով: 2013 թվականին կբացվի 60 նոր նման բաժանմունք:

Շնորհանդեսին ներկա, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ներդրումները Հայփոստի ավտոտնտեսությանը վկայում են պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցության մասին: Նրա կարծիքով, ընկերության ավտոտնտեսության ընդլայնման շնորհիվ կբարձրանա փոստային ծառայությունների որակը: Նա նշել է, որ 2014 թվականին ընկերությունն իր ավտոմոբիլային տնտեսությունը կհամալրի ևս 26 ավտոմեքենաներով, միաժամանակ հավաստելով, որ դրանից փոստային ծառայությունների սակագները չեն բարձրանա:

Նշենք, որ Հայփոստի կոնցեսիոն կառավարիչն է Haypost Trust Management ընկերությունը: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին: Իսկ Haypost Trust Management ընկերության շահառուն է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

>>>
Իսրայելի Քնեսետում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:37

Ապրիլի 23-ին Իսրայելի Քնեսետում կայացել է  Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցաղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, հաղորդում է Israel National News-ը։

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են գործածել ՙցեղասպանություն՚ տերմինը նախորդ դարասկզբին հայերի կոտորածը նկարագրելու համար, ինչպես նաեւ սպառնում են այդ տերմինը գործածող երկրներին: Իսրայելի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված  բանակցությունների ֆոնին Քնեսետի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է. ՙՈրպես մարդիկ ու հրեաներ, մենք չպետք է անտեսենք մեկ այլ ժողովրդի ողբերգությունը՝  չնայած դիվանագիտական հարաբերությունների կարեւորությանը։ Մենք շարունակում ենք նշել հայերի զանգվածային սպանությունների տարելիցը` չնայած ժամանակակից Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին՚։

Նշենք, սակայն, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չնայած այն հանգամանքին, որ Քնեսետում համապատասխան բանաձև ընդունելու փորձեր են ձեռնարկվել:

>>>
Դեպի Հայաստան լեհական ներդրումների հոսքին խոչընդոտում է ինֆորմացիայի պակասը
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 17:37

 Դեպի Հայաստան լեհական ներդրումների հոսքին խոչընդոտում է ինֆորմացիայի պակասը: Այս մասին այսօր Երևանում, հայ-լեհական միջպետական հանձնաժողովի երրորդ նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է լեհ համանախագահ, Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը:

Դեպի Հայաստանի տնտեսություն լեհական ներդրումները 2012 թվականի սեպտեմբերին կազմել են 200 հազ.դոլար: ՙՄենք երկար մտածեցինք, թե ինչու է ներդրումների առումով ստեղծվել նման իրավիճակ ու եկանք եզրակացության, որ պատճառը ինֆորմացիայի պակասն է, այն մասին, որ Հայաստանը ներդրումների առումով հանդիսանում է անվտանգ, ինչպես նաև ներդրումային բարենպաստ մթնոլորտով երկիր՚,-ասել է փոխնախարարը: ¥Հայաստանում գրանցված է լեհական կապիտալով 13 ընկերություն¤:

Նա նշել է, որ ներկայումս Հայաստանն ու Լեհաստանը դիտարկում են ներդրումների փոխադարձ պաշտպանվածության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Տոմչիկևիչը հավելել է, որ Լեհաստանը սատարում է ԵՄ հետ Հայաստանի ասոցիացված համաձայնագրի բանակցություններին: ԵՄ-ի, մասնավորապես, Լեհաստանի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ներդրումների ներհոսքին:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, Լեհաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2012 թվականին կազմել է 42.4 մլն. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 16.3%: Հայաստանից դեպի Լեհաստան արտահանումը 2012 թվականին կազմել է 599.3 հազ.դոլար, կրճատվելով 35.3%, իսկ ներմուծումն աճել է 17.7%, մինչև 41.8 մլն.դոլար: Հայաստանից դեպի Լեհաստան հիմնականում արտահանվում է կաուչուկ, հյութեր, աղ, ցեմենտ, քարեր, ալյումին: Իսկ Լեհաստանին դեպի Հայաստան ներկրվում է եթերային յուղեր, օճառ, փայտ, փայտից պատրաստված իրեր, էլեկտրական սարքավորումներ, թուղթ, շաքար, կակաո, ապակիներ, դեղեր:

>>>
Երևանի բնակիչներն Ավագանու խորհրդի ընտրություններում հաշվի կառնեն անգործունակ կառավարությունը փոխելու Հայաստանի իշխանությունների ցանկության բացակայությունը, գտնում է ԲՀԿ ներկայացուցիչը
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 10:31

 Երևանի բնակիչներն Ավագանու խորհրդի ընտրություններում անպայման հաշվի կառնեն Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման և անգործունակ կառավարության պահպանման փաստը, ապրիլի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Պատգամավորն անիրատեսական է համարում կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարը նման կառավարության օգնությամբ, որի անդամներին նախագահ Սերժ Սարգսյանը դեռ մի քանի ամիս առաջ այդքան խստորան քննադատում էր: ՙԵրբ նախագահն անցած տարի քննադատության ենթարկեց կառավարությանը բազմաթիվ ՙատկատների՚ համար, ես անկեղծորեն ուրախացա`հուսալով, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը, վերջապես, որոշել է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկել: Բայց կառավարությունը նախկին կազմով թողնելու որոշումն ի չիք դարձրեցին արմատական բարեփոխումների հույսերը: ՙԲարգավաճ Հայաստանը՚ բազմիցս իր դիրքորոշումն է հայտնել ներկայիս կառավարության առնչությամբ, և այն անփոփոխ է մնում՚,- ընդգծել է Ուրիխանյանը:


 

>>>
ՙԲարգավաճ Հայաստանի՚ առաջնորդը հանդիպել է նախագահի հետ, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 10:30

 ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահի հետ, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ապրիլի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում պետության ղեկավարն ընդամենը տեղեկացրել է Ծառուկյանին վարչապետ Տիգրան Սարգսյանին վերանշանակելու իր որոշման մասին:

Խոսելով կառավարող կոալիցիային ՙԲարգավաճ Հայաստանի՚ անդամակցության հավանականության վերաբերյալ հարցին`Ուրիխանյանը հայտարարել է, որ կառավարությունում մի քանի պաշտոնների համար պայքարել կուսակցությունը չի պատրաստվում: ՙՄեզ պետք չեն պաշտոններ, եթե դրանից երկրի վիճակը և մեր հայրենակիցների կենսամակարդակը չպետք է փոխվի՚,- ասել է պատգամավորը:

Խոսելով Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների և ընտրություններից հետո քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցելու ԲՀԿ պատրաստակամության մասին`Ուրիխանյանը չի բացառել նման հնարավորությունը`այդ ուժերի հետ շահերի համընկնման առկայության դեպքում: Ըստ որում, նա ավեկացրել է, որ դա իր անձնական դիրքորոշումն է: ՙԱյս առնչությամբ քննարկումներ կուսակցությունում չեն անցկացվել: Երբ որոշում ընդունվի, մենք կտեղեկացնենք այդ մասին հասարակայնությանը՚,- նշել է Ուրիխանյանը:

>>>
ՀՀ Ոստիկանությունը հավաստիացնում է. Ապրիլի 9-ին հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 10:29

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ՙԱռավոտ՚ օրաթերթում ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի  հայտարարության առնչությամբ, թե ապրիլի 9-ին  ծառայություն կատարող ոստիկաններից  մեկը զինված է եղել:

ՙՊաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել՚,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով