Այսօր, ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից:
Ամեն տարի այս օրը Հայաստանի մայրաքաղաքից և մարզերից տասնյակ հազարավոր մարդիկ ծաղիկներ են բերում Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Ըստ ավանդույթի, այս օրը հուշահամալիր են այցելումՀայաստանի նախագահը, կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները, հոգևորականության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր, քաղաքական, մշակույթի գործիչներ և մտավորականության ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Զանգվածային ակցիաներ են անցկացվում նաև բոլոր այն երկներում Թուրքիայի դեսպանատների առջև, որտեղ բնակվում են հայեր:
Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: