Երևանում ներկայացվել են Գորան Գուների ՙՀոշոտված Հայաստան՚ և ՙՀայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով՚ գրքերը: Գրքերի հեղինակը ՙՇվեդական եկեղեցի՚ հանդեսի գլխավոր խմբագիրն է և դասավանդում է Ստոկհոլմի աստվածաբանության համալսարանում:
ՙՀոշոտված Հայաստան՚ գրքում պատմվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած աղջկա կյանքի մասին, ով կոտորածի հետևանքով կորցրել է ընտանիքը, այնուհետև բռնի պահվել տարբեր փաշաների հարեմներում, և փախուստից հետո գաղթել է Թիֆլիս, ապա Նորվեգիա, այնուհետև տեղափոխվել է Նյու-Յորք։ ՙՀայոց Ցեղասպանությունը շվեդների աչքերով՚ գրքում ներկայացված է սկանդինավյան միսիոներ կանանց տեսանկյունը Հայոց ցեղասպանության մասին։
Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: