Ապրիլի 23-ին Իսրայելի Քնեսետում կայացել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցաղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, հաղորդում է Israel National News-ը։
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են գործածել ՙցեղասպանություն՚ տերմինը նախորդ դարասկզբին հայերի կոտորածը նկարագրելու համար, ինչպես նաեւ սպառնում են այդ տերմինը գործածող երկրներին: Իսրայելի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված բանակցությունների ֆոնին Քնեսետի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է. ՙՈրպես մարդիկ ու հրեաներ, մենք չպետք է անտեսենք մեկ այլ ժողովրդի ողբերգությունը՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների կարեւորությանը։ Մենք շարունակում ենք նշել հայերի զանգվածային սպանությունների տարելիցը` չնայած ժամանակակից Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին՚։
Նշենք, սակայն, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չնայած այն հանգամանքին, որ Քնեսետում համապատասխան բանաձև ընդունելու փորձեր են ձեռնարկվել: