ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ՙԱռավոտ՚ օրաթերթում ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարության առնչությամբ, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել:
ՙՊաշտոնապես հայտարարում ենք, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել՚,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: