Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ այցելել են Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ամենայն հայոց Կաթողիկոսը աղոթք է կարդացել, մատուցվել է պատարագ անմեղ զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: