Նախօրեին Ֆրեզնոյի շրջանային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունն ու Հայոց ցեղասպանությունը:
ՙՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղն անկլավ է Հարավային Կովկասում եւ պատմական հայկական տարածք է, որի բնակչության մեծ մասը հայեր են, իսկ 1921 թվականին բռնապետ Իոսիֆ Ստալինի հրամանով ԼՂ-ն աջանտվել է Հայաստանից եւ հանձնվել Խորհրդային Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ 1988թ. փետրվարի 20-ին Ղարաբաղում սկսվել է ազգային-ազատագրական շարժում, որը ոգեշնչել է ողջ Խորհրդային Միության ժողովրդին պայքարի ելնել բռնապետության դեմ եւ հանուն սեփական իրավունքների ու ազատությունների, օգնելով ժողովրդավարության զարգացմանը միլիոնավոր մարդկանց համար, ինչպես նաեւ, նկատի ունենալով, որ 1989 թվականին ԱՄՆ Սենատն իր աջակցություննէ հայտնել ԼՂ ժողովրդի իրավաչափ ձգտմանը, եւ որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂ ընտրված օրենսդիր մարմինը հայտարարել է ԼՂՀ ստեղծման մասին, ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ ժողովուրդը քվեարկել է տարածաշրջանի անկախության համար եւ 1992 թվականի հունվարի 6-ին ժողովրդավարական եղանակով ընտրված ԼՂՀ օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, հաշվի առնելով, որ ի պատասխան ԼՂՀ ազատության ձգտումների, Ադրբեջանը պատասխանել է ջարդերով Սումգայիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում եւ զանգվածային ագրեսիա նախաձեռնել երիտասարդ ժողովրդավարության դեմ, նկատի ունենալով, որ, չնայած 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրին, ԼՂՀ անվտանգությունն ու ինքնիշխանությունը շարունակում են մնալ տարածաշրջանային լարվածության եւ բռնության գործողությունների սպառնալիքի տակ, հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն իր անկախության հռչակման պահից հասել է զգալի առաջընթացի ժողովրդավարական պետության կառուցման հարցում, ինչը լավագույնս ցուցադրվել է 2012-ի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանկ, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ եւ արդար, նկատի ունենալով, որ 2013-ի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը, որի ժամանակ Օսմանյան կայսրության կառավարության ձեռքով սպանվել է շուրջ 1,5 մլն հայ, Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհուրդը որոշում է, որ սույնով հավանություն է տալիս եւ աջակցում է ԼՂՀ-ի շարունակական ջանքերին իր՝ որպես ազատ ու ժողովրդավարական պետության զարգացման գործում, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը, եւ հարգանքով կոչ է անում Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմին, ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու ժողովրդավարական անկախությանը, ինչպես նաեւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության մեջ:
Որոշում ենք, որ Ֆրեզնո քաղաքի շրջանային խորհուրդը հարգանքով խնդրում է ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՚, - նշվում է Ֆրեզնոյի շրջանային խորհրդի որոշման մեջ:
Այսօր, ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: