ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նախագահ Բարաք Օբամային կոչ է արել կատարել իր խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում է ՙԱսբարեզ՚ թերթը, կոնգրեսականն իր նամակում հիշեցնում է, որ սենատոր եղած ժամանակ Օբաման աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ՙԱմերիկան չպետք է ասոցացվի ցեղասպանության ժխտման հետ: Հայոց ցեղասպանության զոհերն արժանի են ճանաչման: Անցյալի ճանաչումն առաջին քայլն է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին՚, - ընդգծել է Շերմանը:
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից: Հայոց ցեղասպանության փաստը, որն այս տարի նշվում է 98-րդ անգամ, ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը,ԱՄՆ նահանագների մեծ մաը, Հունաստանի, Կիպրասի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը,Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի Սեյմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ենաև Վաիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: